Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հարավկովկասյան երկաթուղի»-ում գործողությունները դեռևս գաղտնիության շրջանակում են. Դավիթ Անանյան

Վերադարձ լուրերի բաժին

14:11 , 16 Օգոստոս 2018

Պետական եկամուտների կոմիտեն դեռևս լրացուցիչ տեղեկությունների չի կարող տրամադրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում իրականացվող գործողությունների վերաբերյալ, քանի որ այդ գործողությունները գաղտնիության շրջանակում են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Որոշակի գործողություններ են կատարվում, որոնք գաղտնիության շրջանակում են: Դիմակավորված անձինք չեն եղել, նրանք եղել են ավտոմեքենաների մեջ, վերջում օգնել են որոշ փաստաթղթերի տեղափոխման հարցում»,- ասել է Անանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը գործողությունները գիշերն իրականացրել՝ Անանյանն ասաց. «Որովհետև դատարանից համապատասխան սանկցիան ստացել ենք ուշ»:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ աշխատակիցները՝ դիմակավորված անձանց ուղեկցությամբ, օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը մտել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գրասենյակ և մինչև լույս խուզարկություն անցկացրել՝ առգրավվելով որոշ փաստաթղթեր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար…

ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ