Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարավային Օսիայի նախագահը՝ Ռուսաստանից Հայաստանով ու Վրաստանով միջանցքի բացման մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:10 , 02 Հունիս 2017

Հարավային Օսիայով Ռուսաստանից Վրաստան և Հայաստան ճանապարհային միջանցքների բացման համար ոչ մի խնդիր չկա: Միակ բանը, որ խոչընդոտներ է ստեղծում, մեր հանրապետության կարգավիճակն է ճանապարհային քարտեզի վրա, հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում:

«Ես չէի սահմանափակվի Ռուսաստանից Վրաստան տարանցման հասկացությամբ: Բացի Վրաստանից՝ Անդրկովկասում կան Ադրբեջանը, Հայաստանը, կա Իրանն ու Թուրքիան: Իհարկե, Հարավային Օսիայով անցնող ճանապարհը ամենահարմարն է նաև թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի համար:

Ճանապարհը բացելու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում, առաջին հերթին՝ հենց Վրաստանի:

Մեր կողմից ես չեմ կարծում, թե կարող են ինչ-որ խնդիրներ լինել: Միակ խնդիրը, որին կարող է վկայակոչել վրացական կողմը, Հարավային Օսիայի կարգավիճակն է:

Իհարկե, մենք թույլ չենք տա և դա անկասկած չի լինի, որ Հարավային Օսիան այդ ճանապարհային քարտեզում, կապված Եվրոպայի և Ասիայի հետ, հանդես գա ոչ որպես իրավահավասար գործընկեր:

Հարավային Օսիան պետք է հանդես գա որպես իրավաչափ գործընկեր, պետք է մասնակցի դրան այնպես, ինչպես մյուս պետությունները: Իսկ սկզբունքորեն Հարավային Օսիայի համար ոչ մի խնդիր չկա»,- ասել է Բիբիլովը:

Նրա խոսքով՝ իրեն երբեմն մեղադրում են, որ այդ ճանապարհի պատճառով չկան քաղաքական որոշումներ:

«Մենք առաջին հերթին պետք է մտածենք այն մարդկանց մասին, որոնք ապրում են Հայաստանում, Ադրբեջանում, նրանց մասին, որոնք ցանկանում են առևտրային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ Իրանում, Թուրքիայում: Մենք չպետք է կենտրոնանանք Վրաստանի վրա, ասել է Բիբիլովը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները