Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հատուկ առաջարկ Ucom-ից՝ Xiaomi սմարթֆոն և խելացի թևնոց մեկ փաթեթում

Վերադարձ լուրերի բաժին

15:13 , 11 Հուլիս 2018

Այսօրվանից Ucom-ի հատուկ առաջարկի շրջանակներում հնարավոր կլինի ձեռք բերել Xiaomi Redmi S2 սմարթֆոն և ստանալ նաև Xiaomi MI Band 2 խելացի թևնոցը:

Սպորտի և առողջ ապրելակերպի ջատագովները կարող են սարքավորումների փաթեթը ձեռք բերել Ucom Ունիվերսալ 2900 հետվճարային սակագնային պլանի հետ՝ 24 ամսվա բաժանորդագրությամբ։ Տվյալ դեպքում բաժանորդները սարքավորումների փաթեթի համար կվճարեն ամսական 4 600  դրամ։ Փաթեթի ընդհանուր արժեքը 111 000 դրամ է, որը հնարավոր է ձևակերպել ապառիկ տարբերակով՝ վճարելով  սկսած 0% կանխավճար, սպասարկման վճար  և տոկոսադրույք:

Նշենք, որ Xiaomi Redmi S2 նորագույն սմարթֆոնն ունի 16 ՄՊ տեսախցիկ և 5.99-դյույմանոց էկրան: Ucom-ի սպասարկման կենտրոններում սմարթֆոնն առկա է մոխրագույն (Grey) և վարդե ոսկեգույն (Rose Gold) տարբերակներով։

Իսկ Xiaomi MI Band 2 ֆիթնես խելացի թևնոցն օժտված է քայլերը հաշվելու, սրտի զարկերին և քնի ընթացքին հետևելու հնարավորությամբ։ Թևնոցը փոշեդիմացկուն է, IP67 հավաստագրումը վկայում է դրա ջրակայունության մասին։ Մեկ լիցքավորումն ապահովում է մարտկոցի 20-օրյա աշխատանքը։ Թևնոցի օգտակար գործառույթներից են զարթուցիչը, սպորտային նպատակների հիշեցման, մուտքային զանգերի, SMS-հաղորդագրությունների, սոցիալական կայքերի և էլեկտրոնային փոստի ծանուցումներն ստանալու հնարավորությունները։

Հավելենք, որ Xiaomi փաթեթը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց՝ https://eshop.ucom.am/am/phones/xiaomi-redmi-s2-yerevan-plus-mi-band-2.html հղումով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը

Գնիշիկ գյուղում ոռոգման ջրի ներքին ցանց կկառուցվի

Արտահանման աճը շարունակում է դանդաղել

2017 թվականի հունիսին Հայաստանի արտահանումը կազմել է 199.4 մլն դոլար։

Միջին աշխատավարձը հունիսին նվազել է

2018 թվականի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 171 950 դրամ։