Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հավաքական ուժի մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

21:31 , 24 Հունիս 2018

2016 թվականին մահանում է ԱՆդրեաս Գրաֆի կինը, իսկ երեխայի մոտ հայտնաբերվում է լեյկոմիա։ Կնոջ մահից հետո Անդրեաս Գրաֆը ստիպված էր խնամել իր միակ որդուն, քանի որ անկողնային պառկած էր։ Երեխայի բուժման ծախսերը հոգալուց հետո Անդրեասի ողջ գումարը վերջացել էր, բայց ստիպված էր տանը խնամել։ Հուսահատ այդ վիճակից, որոշում է գնալ կադրերի բաժին ու դիմում գրել աշխատանքից դուրս գալու համար։

Իմանալով պատճառը՝ կադրերի բաժնի պետը որոշում է Անդրեասին չհեռացնել աշխատանքից և ժողով է անում։ Ընդհանուր ժողովի ժամանակ որոշվում է Անդրեասի աշխատաժամերը բաժանել բոլոր աշխատակիցների միջև, որպեսզի նրան գործից չհեռացնեն։ 650 աշխատակից, որոնց մեծ մասն անգամ Անդրեասին չէին ճանաչում, համաձայնում են աշխատել նրա փոխարեն։ Ընդհանուր առմամբ 3264 ժամ, կամ մոտ 400 օր ընկերության բոլոր աշխատակիցներն աշխատում են նրա փոխարեն, տարբեր հերթափոխերով, որպեսզի Անդրեասն աշխատավարձ ստանա և կարողանա տանը երեխային խնամել։

2018 թվականի փետրվարին երեխան ապաքինվում է և Անդրեասը նորից անցնում է իր աշխաատնքին՝ շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին։ Այ այսպես, սա է թիմը՝ մեկը մեկով, կամ բոլորը մեկի թիկունքին։ Ուժեղ HR են ունեցել։

#Թիմ

Գրառումը՝ Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բանկերն ու բիզնեսը «զգուշավորություն» են ցուցաբերում». Վարդան Արամյան (Sputnik Արմենիա)

27% –ով աճել են ձեռնարկությունների բանկային ներդրումները։ Այսինքն` բիզնեսը գերադասում է բանկ գումար դնել (գրեթե առանց ռիսկի)

Սա Հայաստանի համար լուրջ խնդիր է։ Վրաստանը խլո՞ւմ է «հայկական հացը»

Այս հարցը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը։