Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հավատացեք, այլընտրանք չունենք հիմա. Վարչապետի խորհրդականը՝ Սևանա լճից հավելյալ ջուր վերցնելու մասին

Վերադարձ լուրերի բաժին

17:13 , 23 Օգոստոս 2018

ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է կառավարության այսօրվա որոշմանը, որով նախատեսվում է օրենքում փոփոխություն կատարել և Սևանա լճից այս տարի հավելյալ 40 մլն խմ ջուր բաց թողնել։

Ստորև ներկայացնում ենք Վարազդատ Կարապետյանի գրառումն ամբողջությամբ։

* * *

Արմավիրի ու Կոտայքի այգիները անջուր են։ Տարիներ շարունակ ջրօգտագործողների ընկերությունների աղետալի կառավարումը, խողովակաշարերի վիճակը, ջրի կորուստը, վճարումների թերհավաքումը, կառավարության կողմից ջրի գնի սուբսիդավորման անարդյունավետ մեխանիզմը հանգեցրել են այն բանին, որ հատկացվող ոռոգման ջրի մոտ 30% ն է հասնում այգիներ։ Ձկնաբուծության նպատակով Արարատյան դաշտում փորված հարյուրավոր խորքային հորերը ցամաքեցրել են Սևջուր գետը, նախալեռնային բոլոր հորերը։

Այսօր ջուր է պետք այգիներին։

Կառավարությունը Սևանից ևս 25 մլն մ․խ․ ջուր բաց թողնելու որոշում կայացրեց և դիմելու է ԱԺ։
Ֆեյսբուքում արդարացի բողոքի ալիք է բարձրանում մարդկանց կողմից, ովքեր սիրում են Սևանը։ Լիճը ճահճանում է մեր աչքի առջև։

Հակասական վիճակ է։ Մի կողմում այգիներն են ու գյուղացին, մյուս կողմում՝ մեր իրական հարստություն Սևանը։

Նախորդ տարիներին կառավարությունը ավելի քան 100 մլն մ․խ ավել ջուր է բաց թողել Սևանից` սնելով հիդրոէլեկտրակայանները։ Այս տարի Սևանից խնդրում ենք ընդամենը 25 -ը ու միայն ոռոգման համար։

Մինչև հասցնենք փոխել ջրի կառավարման համակարգը, մեր վերաբերմունքը, չարաշահումներն ու ռիսկերը։

Հավատացեք, այլընտրանք չունենք հիմա։

Շնորհակալություն, Սևան։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան:

Կուսումնասիրեն Հայկական ԱԷԿ-ի՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ ունենալու հնարավորությունը

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014-2015 թվականներին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության և ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր: b4b.am-ի հաղորդմամբ` Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասաց, […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]