Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հավատացած ենք, որ Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք»,- Պյոտր Սվիտալսկի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

21:10 , 09 Փետրվար 2019

Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու գործում: «Այդ ուղղությամբ աջակցություն տրամադրելու ենք՝ հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունն արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, և այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք: Բայց այդ նախաձեռնությունն, անշուշտ, պահանաջում է հանրության կողմից աջակցություն և՛ ինստիտուցիոնալ, և՛ օրենսդրական կառույցների առկայություն»,- ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Եվրամիությունը կշարունակի Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում, իրականացնել տուրիզմի, տեղեկատվության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտների ծրագրեր: ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կաջակցի նաև հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարցում: Այդ մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ճամանակ նշեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հայաստանի կառավարության հետ Եվրամիությունը կնքել է «շրջանակային» համաձայնագիր: Այդ համաձայնագրով նախատեսված են հիմնական ուղղությունները, որոնցով Եվրամիությունը պետք է Հայաստանին աջակցություն տրամադրի, և որոշ ժամանակ անց կհատկորոշենք կոնկրետ այն ծրագրերը, որոնք Հայաստանի կառավարություն հետ համատեղ իրականացնում ենք Հայաստանի 3 հյուսիսային մարզերում: Հուսով եմ որ լավ գաղափարներ, լավ ծրագրեր կներակայացվեն»,-նշեց դեսպանը: Նա կարևորեց հենց այդ մարզերի բնակչության կողմից ներկայացվող ստեղծարար ծրագրերը:

Եվրամիության կողմից տրամադրվող գումարի մեծ մասըն ուղղվելու է բիզնես գաղափարների ֆինանսավորմանը՝ մասնավորապես, փոքր բիզնես ձեռնարկությունների ծրագրերի իրականացմանը: «Հետևաբար, ակնկալում ենք, որ բոլոր ներգրավված կողմերը կներկայացնեն լավ գաղափարներ. խոսքը միայն զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ, մենք նախաձեռնել ենք նաև ֆինանսավորում այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը, մշակույթը: Միաժամանակ կշարունակենք իրականացնել նաև այն ծրագրերը, որոնք սկսել ենք. օրինակ՝ դահուկային և բրդի վերամշակման կենտրոնների ծրագրերը»,- նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։