Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հավանության են արժանացել ԱԳԼՃԿ-ների և այլ ապրանք/ծառայություններին վերաբերող ստուգաթերթերը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

21:16 , 10 Օգոստոս 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային առաջին հարցով հավանություն է տրվել «ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, որով, մասնավորապես, հաստատվում են ստուգաթերթեր հետևյալ բնագավառների համար. ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նվազագույն պահանջների ստուգման, խաղալիքների անվտանգության ստուգման, ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքի, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի և մազութի ստուգման, քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների ստուգման և չափումների միասնականության ապահովման ստուգման:

Նիստում հավանության է արժանացել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով հաստատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:

Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ ոչ պարենային ապրանքների արտադրության և շրջանառության փուլում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 150 է (ընդհանուր ռիսկ):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ատեստավորվում են

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…