Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաստատվել է 70 ԱՁ-ի հայտ

Վերադարձ լուրերի բաժին

17:03 , 13 Ապրիլ 2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ՝ անհատ ձեռնարկատերերին աջակցելու ծրագրով 457 հայտ է ստացվել արդեն, որից 70-ը հաստատվել են, վարկերը ստացման փուլում են: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Երրորդ ծրագիրը նախատեսված է փոքր բիզնեսի համար, չափանիշներ են, որ կազմակերպությունները պետք է 2019-ին ունեցած լինեն 24-500 մլն դրամ շրջանառություն, չունենան վատ վարկային պատմություն, հարկերը վճարած լինեն ժամանակին, գործեն մշակվող արդյունաբերության, զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների և սպասարկման որոշ ծառայությունների բնագավառում: Արդեն ստացվել է 457 հայտ, դրանց զգալի քանակը եղել են ոլորտին չհամապատասխանող՝ ավելի քան 257 դիմումներ: Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են և գտնվում են ֆինանսական կազմակերպություններում՝ բավարարման նպատակով: Վարկի ընդհանուր գումարը 563 մլն դրամ է: Դատելով դիմումների քանակից՝ մենք կարծում ենք, որ այս շաբաթվա վերջին այս թիվն առնվազն կրկնապատկված կլինի: Այսինքն՝ այս շաբաթվա վերջին արդեն փոքր բիզնեսի համար 1 մլրդ դրամ հասանելի վարկային միջոցներ կունենանք»,- ասաց նախարարը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: