Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաստատվել է 46 հայտ` մոտ 1.9 մլրդ. ընդհանուր ծավալով

Վերադարձ լուրերի բաժին

21:36 , 24 Մայիս 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ տեղի է ունեցել պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46 հայտ` շուրջ 1.9 մլրդ. ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1 մլրդ. դրամ: Քննարկվել են դեռևս չավարտված ծրագրերի համաֆինանսավորման տրամադրման հետ կապված հարցեր:

Համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքի համատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում վերջիններիս որակի նկատմամբ վերահսկողության և արդյունքների գնահատման մեխանիզմների շուրջ: Նիստի մասնակիցների կողմից կարևորվել է նաև այդ աշխատանքներն իրականացնող մարզային ընկերությունների կարողությունների մեծացման նպատակով միջոցառումների ձեռնարկումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: