Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաստատվել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թ. ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

02:00 , 01 Հոկտեմբեր 2019

Կառավարությունը նախօրեի արտահերթ նիստի ընթացքում հաստատել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թ. ծրագիրը: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ 16 համայնքում ընգրկված 38 բնակավայրերում: Նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում, սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսը և ուլտրամանուշակագույն ճառագայթները

Վարակը կարող է մահանալ ցածր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթի (UVB) ազդեցությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար»,-վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ աջակցության ծրագրերն իրականացնելիս դժվար է եղել տարբերակել, թե իրականում ով դրա կարիքն ունի, ով՝ ոչ:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է: