Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասել է 30-ի

Վերադարձ լուրերի բաժին

11:43 , 16 Մարտ 2020

Հայաստանում ընդհանուր վարակվածների թիվը հասել է 30-ի, ունենք 1 առողջացած։ 15.03.2020թ-ի ժամը 23.00-ից սկսած Էջմիածնից հնարավոր կլինի դուրս գալ միայն 3 ճանապարհներով՝ Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս: Այս ճանապարհներով անցնելիս քաղաքացիները կենթարկվեն բուժ. զննության:
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել, իսկ խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից: Առինջ մոլի ԱՌԻՆՋ ՄՈԼ Առևտրի Կենտրոն Arinj Mall փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը EconoMood-ի հետ զրույցում նշել է՝ Առինջ մոլը փակելու վերաբերյալ դեռ հստակ որոշում չեն կայացրել, քանի որ սպասում են Առողջապահության նախարարության կողմից կարանտինի վերաբերյալ հայտարարության։ Եվ քանի որ մարդիկ ունեն վարկերի մարման խնդիր, իսկ ԿԲ-ն դեռևս վարկերի տոկոսները հետաձգելու մասին հայտարարությունով հանդես չի եկել, իրենք պահպանելով անվտանգության կանոնները՝ ալկոգելի և ձեռնոցների օգտագործմամբ, դեռևս կշարունակեն աշխատել։ Ա․ Ներսիսյանը Երևանի ավագանու անդամ է:

Դալմա Գարդեն մոլը Dalma Garden Mall, Երևան Մոլը Erevan Mall, Ռիո մոլը RIO Mall և Մեգամոլը Megamall Armenia ևս հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին՝ մարտի16-ից 23-ը։ Կաշխատեն միայն Երևանի Սիթի սուպերմարկետը և Քարֆուր սուպերմարկետը։ Տաշիր առևտրի կենտրոնը ևս մարտի 16-ից մինչև 23 չի գործի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ներքո կձևավորվի տնտեսական օպերատիվ խումբ՝ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակելու և գործողությունների միասնական փաթեթ ներկայացնելու համար։ Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունները չեն աշխատի: Փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։

Հայաստանը ու Վրաստանը որոշում են կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:

Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Ամերիաբանկը Ameriabank CJSC վարկերի մարումները հետաձգում է 2 ամիս ժամկետով. ս.թ.մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:

«Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպությունը Mogo Armenia վարկերի մարումները հետաձգում է 1 ամիս ժամկետով: Ավտովարկ վերցրած քաղաքացիներին կազմակերպությունը առաջարկում է անհրաժեշտության դեպքում վերանայել վարկերի գրաֆիկները՝ մարտ ամսվա մարումները տեղափոխելով ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ոստիկանությանն ավելացել է նաև ԱԱԾ-ն

Տեղի է ունեցել պարետատան նիստը:

01.04.2020 թ.: Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 11 հայտ, և դիմումների գույքագրումը շարունակվում է:

COVID-19: 01.04.2020 թ.: Տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ

Ընդհանուր գումարը՝ 822 միլիոն դրամից ավելի: Մուտքերի քանակը՝ 3100-ից ավելի: