Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաջորդ տարվա սկզբից ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ԱԱՀ չի գանձվի

Վերադարձ լուրերի բաժին

16:41 , 24 Փետրվար 2016

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը այսօր պարզաբանումներ է ներկայացրել՝ կապված  Եվրասիական տնտեսական միության երկրներից ավտոմեքենա ներմուծելու ժամանակ վճարվող ԱԱՀ-ի հետ։

Հիշեցնենք, որ Վալովայան վերջերս հայտարարել էր, թե Ռուսաստանից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս Հայաստանը 20% ԱԱՀ է գանձում, սակայն դրա իրավունքը չունի, քանի որ դա հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային դաշտին։ Փետրվարի 17-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ հարցում որևէ շեղում կամ բացթողում ՀՀ-ը չի ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան։

Այնուհետև թեմայի շուրջ բավականին ծավալուն մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը։

Վախթանգ Միրումյանն այսօր հայտարարել է, որ գործող իրավական դաշտի պայմաններում ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ: Սակայն, նրա տեղեկացմամբ, 2017թ. հունվարի 1-ից արդեն ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ԱԱՀ չի վճարվի հարկային մարմնին, քանի որ մինչև 2017 թ. հունվարի 1-ն անցումային ժամանակաշրջան է սահմանվել, իսկ 2017 թ. : Իսկ մաքսատուրք բոլոր դեպքերում չկա։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 29-րդ, նիստը անցկացվելու է Հայաստանում:

«Միր 24»-ի նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իմ խոսքերը. Մհեր Գրիգորյան

«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես

Փոխվարչապետ Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին

Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստաալիքին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին