Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաջորդ տարի բանակի ֆինանսավորումը կավելանա 18%-ով

Վերադարձ լուրերի բաժին

00:03 , 30 Հոկտեմբեր 2017

2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ընդհանուր նշանակության պետական ծառայությունների գծով ծախսերը կկազմեն 623.8 մլրդ դրամ։ 2017 թվականի ծրագրային բյուջեով հաստատված) ծախսերն այս ուղղությամբ 577.3 մլրդ դրամ էին։

Ընդհանուր նշանակության պետական ծառայությունների գծով ծախսերի ավելացումը 46.5 մլրդ դրամով պայմանավորված է գլխավորապես պաշտպանության ոլորտով։

Այսպես, 2018 թվականին ՀՀ պետական բյուջեից պաշտպանությանն ուղղված ծախսերը կկազմեն 246.9 մլրդ դրամ՝ 2017 թվականի ծրագրային (բյուջեով հաստատված) 209,8 մլրդ դրամի փոխարեն։ 2017 թվականի հաստատված ցուցանիշի համեմատ՝ պաշտանությանն ուղղվող ծախսերը 2018-ին կավելանան 37.1 մլրդ դրամով 17.7%-ով։

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ֆինանսավորումը կավելանա 9.7 մլրդ դրամով՝ կազմելով 274.7 մլրդ դրամ։

Իսկ հասարակական կարգին, անվտանգությանը և դատական գործունեությանը ուղղվող ծախսերը կկրճատվեն 100 մլն դրամով և կկազմեն 102.3 մլրդ դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես վախեցնել զբոսաշրջիկներին. հայտնի վլոգգերը խոսել է Հայաստանի ականների մասին (տեսանյութ)

Հայտնի վլոգգեր Nas Daily-ն հոլովակ է նկարել Հայաստանի չվնասազերծված ականների մասին

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու: