Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաջորդ շաբաթ պարզ կլինեն հայաստանյան շուկայում բենզինի գնի բարձրացման պատճառները

Վերադարձ լուրերի բաժին

11:08 , 09 Փետրվար 2017

Բենզինի գնի բարձրացման պատճառների վերաբերյալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գրավոր տեղեկատվություն է պահանջել Հայաստանի խոշոր տնտեսավարողներից ու համապատասխան պետական մարմիններից:

Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակին հիմա հստակ գնահատական տալ հնարավոր չէ, քանի որ ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են: Հանձնաժողովը սկսել է հետազոտություն իրականացնել անմիջապես նույն օրը` գրավոր ձևով դիմելով բենզին ներկրող և իրացնող խոշոր տնտեսավարողներին` հասկանալու, թե ինչ է փոխվել գնագոյացման շուկայում: Հանձնաժողովը հետազոտությունն իրականացնում է բացառապես փաստաթղթային տեղեկատվության հիման վրա, հետևապես՝ տեղեկատվություն կստանան ինչպես տնտեսավարողներից, այնպես էլ համապատասխան պետական պատկան մարմիններից: Բենզինի գնի վրա ազդող գործոնները բազմաթիվ են` տարադրամի փոխարժեք, միջազգային գներ: Հետևաբար` հանձնաժողովի մասնագետներն ուսումնասիրում են նաև այն երկրների շուկան, որտեղից ներկրվում է բենզինը: Ամբողջը համադրելով միայն` մասնագետները կկարողանան վերջնական գնահատական տալ ստեղծված իրավիճակին: Հանձնաժողովի նախագահի հանձնարարականով` սեղմ ժամկետում կավարտվի ուսումնասիրությունը` նկատի ունենալով շուկայի կարևորությունը: Ուսումնասիրության արդյունքները, հավանաբար, պարզ կլինեն մյուս շաբաթ:

Ran-oil ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Բաղդասարյանն ասաց, որ գները սահմանվում են միջազգային բորսայում, և բարձրացումը միջազգային գների բարձրացման արդյունք է, սակայն, քանի որ Ran-Oil-ը ներկրող չէ, մանրամասներ հաղորդել չկարողացավ:

«Արմենպրես»-ը նաև փորձեց կապ հաստատել հայաստանյան շուկա բենզին ներկրող «Ֆլեշ» և «ՍԻ ՓԻ ԷՍ» ՍՊԸ-ների հետ, սակայն բազմաթիվ զանգերն ու հարցերն այդպես էլ պատասխան չստացան:

Նախորդ տարվա հոկտեմբերից արձանագրվել էր բենզինի գնի նվազում` մեկ լիտրը 380 դրամից դարձել էր 330` աստիճանական նվազմամբ: Մինչև հունվարի 28-29-ը գինը պահպանվել էր, որից հետո նկատվեց 10 դրամով բարձրացում, իսկ փետրվարի 1-ից բենզինի մեկ լիտրը վաճառվում է 360 դրամով:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։