Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաջորդ «Եվրասիական շաբաթը» կանցկացվի Երևանում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

18:34 , 25 Օգոստոս 2017

Աստանայում օգոստոսի 24-26-ը անց է կացվում «Եվրասիական շաբաթ» համաժողովը։

Համաժողովի ծրագրում ընդգրկված են 30 թեմատիկ քննարկումներ տնտեսության 13 ճյուղերի վերաբերյալ, որոնք միության համար ռազմավարական նշանակություն ունեն։

Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Հովհաննես Ազիզյանը և Էմիլ Տարասյանը։

Հովհաննես Ազիզյանը «ԵԱՏՄ-Իրան. Տրանսպորտային և լոգիստիկ միջանցքի բարելավում» քննարկման ընթացքում ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի ծրագիրը՝ որպես այլընտրանքային միջանցիկ ճանապարհ Իրանից դեպի եվրասիական և եվրոպական շուկաներ՝ հաշվի առնելով Հայաստանի դերը որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ անդամ-երկիր»։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը ներկայացրել են նաև Իրանի սահմանակից գոտում ստեղծվող Ազատ տնտեսական գոտու ծրագիրը որպես ևս մեկ լոգիստիկ հնարավորություն, որը Իրան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը մեծացնելու ևս մեկ միջոց է՝ մատնանշելով, որ համատեղ ձեռնարկություններն էլ կարող են զարգացնել Իրանի և Եվրասիական միության միջև առևտրատնտեսական կապերը։

«ԵԱՏՄ թվային փոխակերպում. Նոր հայացք տնտեսությանը» քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է.
«Հայաստանն ունի մտավոր և կադրային բավական մեծ ներուժ, հայկական տեխնոլոգիական ընկերությունները հաջողությամբ համագործակցում են խոշոր անդրազգային ընկերությունների հետ: Այս գործոնները կարևոր նախադրյալ են թվային տնտեսության զարգացման համար, ինչը կնպաստի Հայաստանի առաջխաղացմանը այս ուղղությամբ:

ԵԱՏՄ թվային օրակարգը արդյունավետ մեխանիզմ է միության անդամ երկրների թվային միասնական տարածքի կազմավորման և գործունեության համար, ինչը հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ անդամ երկրների թվային տնտեսությունների զարգացման, տնտեսական առաջընթացի, տեխնոլոգիական և սոցիալական նոր մակարդակի անցման համար»:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմամբ «Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Երևանում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր:

Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրով կպարզեցվի հայկական 40 ապրանքատեսակի արտահանումը

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը…

Սերժ Սարգսյանը հաստատել է Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ Սոչիում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։