Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հաջողությունն սկսվում է ժամանակի կառավարումից և համակարգված գործելուց». Ռալֆ Յիրիկյան

Վերադարձ լուրերի բաժին

17:56 , 15 Հոկտեմբեր 2018

 Որքանո՞վ են կարևոր կառավարման գործիքները և ինչպե՞ս օգտվել դրանցից՝ հաջողության հասնելու համար: Ղեկավարման շղթայում ի՞նչ դեր ունեն գործարար էթիկան և պատասխանատու մոտեցումը: Ի՞նչ արժեհամակարգի շուրջ համախմբել աշխատակիցներին, որպեսզի առողջ միջավայրում ստեղծվի արդյունք:

viva-lecture1

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրքերը պահպանող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բրենդի պատմությունը շարունակում է փորձի փոխանակման յուրօրինակ ուղեցույց հանդիսանալ տարբեր բուհերի ուսանողների համար: Կառավարման հնարավորությունների նրբություններն այս անգամ փորձել են բացահայտել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ապագա մարքեթոլոգներն ու բիզնես գործընթացներով հետաքրքրված մասնագետները: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի վարած դասախոսությանը մասնակցել է շուրջ 250 ուսանող:

viva-lecture2

«Կառավարման գործիքները տարբեր են: Դրանց ընտրության և կիրառման հարցում  անհրաժեշտ է լինել ճկուն: Տեսականորեն դա այնքան էլ բարդ չէ, սակայն գործնականում կառավարումը ղեկավարից պահանջում է իրավիճակի երկարաժամկետ գնահատում և այդ հիմքի վրա՝ ռազմավարության մշակում և իրականացում՝ ներառյալ ընդհանուր արժեհամակարգի շուրջ աշխատակազմի համախմբում ու  արդյունավետ գործիքակազմի կիրառում: Այսպես է ստեղծվում կորպորատիվ կառավարման քաղաքակիրթ մշակույթը և դրա կարևոր բաղադրիչը՝ գործարար էթիկան: Հիմքում հարգանքն է, աշխատանքային առողջ միջավայրի ձևավորումն ու հետևողականությունը: Անհրաժեշտության դեպքում, նույնքան կարևոր է մոտեցումները վերանայելու պատրաստակամությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

viva-lecture3

Հանդիպման այս ձևաչափն ապագա մասնագետների համար կարևոր հարթակ է՝ առաջատար կազմակերպության օրինակով նոր գիտելիքներ ստանալու, դրանք վերլուծելու և ապագայում կիրառելու համար: Ինտերակտիվ շփման և բարձրացված հարցերի միջոցով, դասախոսության մասնակիցներն իրենց համար բացահայտել են կառավարման պատասխանատու մոդելի նրբությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան:

Կուսումնասիրեն Հայկական ԱԷԿ-ի՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ ունենալու հնարավորությունը

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014-2015 թվականներին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության և ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր: b4b.am-ի հաղորդմամբ` Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասաց, […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]