Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաջողությամբ իրականացրած տասնյակ նախագծեր, արդյունավետ գործարքներ

Վերադարձ լուրերի բաժին

22:28 , 05 Ապրիլ 2019

Երևանում մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 19-րդ տարեկան համաժողովը:

«Անցած տարի ԱՏՁՄ-ն հաջողությամբ շարունակել է իր տասնյակ նախագծերը և իրականացրել նորերը: Տարեցտարի աճում է մեր նախագծերի աշխարհագրությունն ու արդյունավետությունը. ավելի շատ արտերկրյա ՏՏ ընկերություններ են մասնակցում «ԴիջիԹեքին» և ավելի շատ երկրներում կբացվեն «Արմաթ» լաբորատորիաներ։ Նախագծերի մի մասն իրականացվում է կառավարության հետ արդյունավետ համագործակցությամբ։ Իսկ այս տարի կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ մեր երկրում տեղի է ունենալու «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը», որը հավակնում է դառնալ ամենահիշարժանը համաժողովի պատմության մեջ ու տարվա խոշորագույն միջոցառումը Հայաստանում»,- ասել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

ԱՏՁՄ-ն անհամաձայնություն հայտնեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին: Նշվում է, որ նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնց կիրառումը կխոչընդոտի և կսահմանափակի տեղական տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների բնականոն զարգանալու իրավունքները: Գործող օրենսդրությունը պետք է կոչված լինի զարգացնելու տեղական ՏՀՏ եւ ԲՏ ոլորտը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Միության անդամներին և համաժողովի մյուս մասնակիցներին ներկայացրել է 2018 թ-ի գործառնական հաշվետվությունը և առաջիկա ծրագրերն ու ռազմավարական ուղղությունները: Միությունը վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել է ԵԱՏՄ օրենսդրության վերաբերյալ քննարկումներ, ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք աշխատանքներ, «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» բիզնես ֆորում, «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի հանդիպումներ, հայ-ամերիկյան գործարար ֆորում, տնտեսական և էվոլյուցիայի թեմատիկ գիտաժողովներ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, տեխնոլոգիական և «ԴիջիՔեմփ» ճամբարներ, «ԱրմՌոբոտիքս», «ԴիջիԿոդ» մրցույթներ: Իրականացվել և ընթանում են նաև «WCIT 2019-ՏՏ համաշխարհային համաժողովի» նախապատրաստական աշխատանքներ:

Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ կընտրվեն վարչության նոր անդամներն ու նախագահը: ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես ասոցիացիա է, որն այս պահին միավորում է 86 ՏՏ և առաջատար տեխնոլոգիաների ընկերություններ, միջազգային կորպորացիաներ ու հաստատություններ: Միության իրականացրած նախագծերի ընդհանուր թիվը մոտ 200 է:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: