Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

հաջողակ հայերի համար օրենք պիտի լինի՝ ներկայացնել երկիրը որպես վայր, որտեղ հրաշքներ են հնարավոր. Արմեն Դարբինյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դեմքեր

22:01 , 13 Փետրվար 2017

Հայաստանի Հանրապետետության էկոնոմիկայի նախկին նախարար, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել։

* * *

Դիտեցի Հենրիկի հարցազրույցը BBC-ին: Հայաստանը ներկայացվեց և ցուցադրվեց որպես ծանր պայմաններում ապրող, Ադրբեջանի հետ պատերազմող երկիր։ Հասկանում եմ մեր հրաշք տղայի մղումը՝ մեկ անգամ ևս բարձրաձայնել մեր արդար պայքարի մասին, բայց տեղը չէր… Սա մեր կռիվն է, մեր պատերազմը, աշխարհը պետք չէ դրան խառնել, աշխարհին դա ոչ միայն հետաքրքիր չէ, նաև վանող է. պատերազմող տարածքներից աշխարհը սովորաբար գերադասում է հեռու մնալ:

Եվ այս ամենը համեմվեց մեր անճոռնի բազմահարկերից կախված լվացքներով, չգիտես որտեղից հայտնված որբ ու անտեր երեխաների դեմքերով, տանկերի, ԲՏՌ-ների ու զենքի ցուցադրմամբ… Հեչ տեղը չէր, դեպքը չէր, ձևը չէր… Հատկապես մեր հաջողակ հայերի համար օրենք պիտի լինի՝ ներկայացնել երկիրը որպես ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ տարածք՝ վայր, որտեղ հրաշքներ են հնարավոր՝ այստեղ ապրող մարդկանց ոգով և ձեռամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը

Լևոն Արոնյանը հաղթեց և դարձավ աշխարհի կրկնակի գավաթակիր

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկնեց 12 տարի առաջվա հաջողությունը և նվաճեց աշխարհի գավաթը, որը խաղարկվում էր Թբիլիսիում։

100 մեծագույն տնտեսագետները՝ մինչև Քեյնսը

Բլաուգը անկաշկանդ և հետաքրքիր ոճով ներկայացրել է նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու ուսմունքը։