Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները անվճար կայցելեն մշակութային կենտրոններ

Վերադարձ լուրերի բաժին

16:01 , 13 Դեկտեմբեր 2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների միջև առաջիկայում կստորագրվի համատեղ հուշագիր՝ համաձայն որի 2020 թվականի հունվարի կեսից հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները հնարավորություն կստանան անվճար այցելել պետական մշակութային կենտրոններ: Այդ մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Տարվա ընթացքում նրանք կարող են դիտել օրինակ՝ 48 ներկայացում, ամսվա ընթացքում գրեթե 2 անգամ հաճախել թանգարաններ: Նախկինում նմանատիպ համաձայնագիր ստորագրվել էր ՀՀ մշակույթի նախարարության հետ, սակայն տեխնիկական խնդիրներ կային, տոմսերի տրամադրման, հավաքագրման, բաժանելու պայման կար: Այժմ նման բան չի լինելու»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես կարող են մոտենալ թանգարաններ, թատրոններ և ցույց տալ անձնագիր՝ տարիքը հաստատելու համար և, եթե կարիք լինի, հաշմանդամության հաստատման փաստաթուղթ:

Արմեպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցեր

Մետալուրգիական գործարանի կառուցման համար պետք է կատարվեն խոր ու համապարփակ ուսումնասիրություններ, մշակվեն տեխնիկատնտեսական լուրջ հիմնավորումներ, և շատ կարևոր է, որ այդ ամենը կազմակերպվի գրագետ, նախնական ուսումնասիրություններից և բոլոր հարցերին պատասխանելուց հետո:

Վերականգնվել է մոտ 36 միլիարդ դրամ

Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է 2019 թվականը:

Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

Տիգրան Խարատրյանը մասնակցել և գործընկերների հետ մտքեր է փոխանակել պարենային արժեշղթաների ներառականություն, կայունություն և անվտանգություն թեմայով քննարկմանը։