Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանքերի, քաղցկեղի ու փողի մասին. որքանով են կապված այս երեքը

Վերադարձ լուրերի բաժին

12:25 , 06 Դեկտեմբեր 2018

Գիտե՞ք՝ ինչ է ցույց տալիս վերևի գծապատկերը։ Կարմիրը (կետագիծը) ԱՄՆ-ում պանրի սպառումն է մեկ շնչի հաշվով։ Իսկ սև գիծը այն մարդկանց քանակն է, որոնք մահացել են՝ քնած ժամանակ խճճվելով վերմակի մեջ։ Ի՞նչ կապ կա այս երկուսի միջև։ Իհարկե, կապ չկա։ Չէ, իհարկե, կարելի է պնդել, որ քնած ժամանակ մահացած մարդկանց քանակին համապատասխան՝ կնվազի նաև պանրի սպառումը, սակայն այդ ազդեցությունն այնքան թույլ է և ոչ միանշանակ, որ դժվար է մեկը պայմանավորել մյուսով։ Սակայն կրկին նայեք գծապատկերին. զգո՞ւմ եք՝ ինչ համաչափ են այս երկու երևույթները փոխվել 10 տարվա ընթացքում։ Նայելով գծապատկերին՝ գայթակղություն է առաջանում ասել, որ սրանցից մեկը մյուսի հետևանքն է կամ պատճառը։ Սակայն խելացի մարդիկ այդ գայթակղությանը դիմանում են։

Սա, այսպես ասած, կեղծ կորելյացիայի օրինակ էր։ Նման օրինակները համացանցում բավականին տարածված են։ Օրինակ, լողավազանում խեղդված մարդկանց թիվը և Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ ֆիլմերի քանակը 10 տարվա մեջ այնպես համաչափ են աճել կամ նվազել, որ տպավորություն է ստեղծվում, թե դերասանի մասնակցությամբ յուրաքանչյուր ֆիլմից հետո լողալ չիմացող դիտողների մոտ լողալու ցանկություն է առաջանում։

Ի՞նչ կապ ունի սա մեզ հետ։ Նախ՝ կենցաղային մակարդակով, շատերս ինչ-որ բաներ (հիմնականում՝ անհաջողություններ) պայմանավորում ենք ինչ-ինչ հանգամանքներով։

Կենցաղային մակարդակով այս ամենը բնական է և հասկանալի։ Սակայն անընդունելի է, երբ մասնագիտական մակարդակով են փորձում միմյանց հետ կապել իրար հետ կապ չունեցող կամ քիչ կապ ունեցող երևույթներ։

Ամենատարածվածն ու պոպուլյարը հանքարդյունաբերության ու քաղցկեղի թեման է։

ՀՀ բնապահպանները, պայքարելով հանքարդյունաբերության դեմ, որպես անհերքելի փաստ են ներկայացնում, որ Հայաստանում քաղցկեղի տարածման հիմնական պատճառներից մեկը հանքերն են։

Հայաստանում հանքարդյունաբերության և քաղցկեղի կապի վերաբերյալ որևէ հիմնավոր հետազոտություն և փաստ այս պահին չկա, տեղեկացնում են Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունից։

Այս պնդման ճշմարտիացությունը ստուգելու համար, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը, խնդրելով տեղեկություններ տրամադրել Հանրապետությունում քաղցկեղի վիճակագրության վերաբերյալ:

Նախարարության կողմից տրամադրված պատասխանը հետաքրքիր տվյալներ էր պարունակում. մասնավորապես, հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Նախարարությունը փաստումէ, որ քաղցկեղի առաջացման պատճառների 1/3-ը պայմանավորված է վարքագծային ռիսկի գործոններով՝ ծխախոտի օգտագործում, անառողջ սնունդ, ցածր ֆիզիկական ակտիվություն և ալկոհոլի չարաշահում, որոնք Հայաստանում ևս ունեն լայն տարածում: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, այլ պատճառների շարքում են նաև քաղցկեղածին վիրուսները, ինչպես նաև առողջապահական ծառայությունների անմատչելիությունը ցածր եկամուտ ունեցող երկրներում:

qaxckex-marzer

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է նաև Հայաստանում ըստ մարզերի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշները: Եթե առաջնորդվեինք որոշ ակտիվիստների հայտարարություններով, ապա Հայաստանում քաղցկեղի հիվանդացության ցուցանիշով հանքարդյունաբերական Սյունիքը պետք է լիներ առաջատարը, սակայն ներկայացված վիճակագրական տվյալները փաստում են ճիշտ հակառակը: Ըստ այդմ՝ 2017թ. նորագոյացություններով հիվանդացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է հենց Սյունիքում, իսկ ահա ամենաբարձրը՝ Կոտայքում, որին հաջորդում են Գեղարքունիքը, Շիրակը՝ մարզեր, որոնք հանքարդյունաբերական չեն:

Այսինքն, քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը ավելի բարձր է Հայաստանի ոչ հանքարդյունաբերական մարզերում, ինչը նշանակում է, որ գործ ունենք կեղծ պատճառահետևանքային կապի հետ:

Փոխարենը, կա հստակ պատճառահետևանքային կապ՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացման և հանքարդյունաբերության խնդիրների միջև։

Օրինակ, արդյունաբերության և արտահանման աճի դանդաղումը պայմանավորված է առավելապես Թեղուտի և Ալավերդու խնդիրներով։

Իսկ վերջին շրջանում բուռն քննարկման առարկա դարձած ներդրումների նվազման թեման ուղղակիորեն կապված է Ամուլսարի ծրագրի հետ։ Հունիսից մինչ օրս հանքի աշխատանքը փաստացի դադարեցված է, աշխատանքներ չեն կատարվում, բնականաբար՝ ներդրումներ ևս չկան։

Գծապատկերում ըստ եռամսյակների ներկայացված է, թե որքան են եղել օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները և դրանց թվում որքան է եղել Ամուլսարի ծրագրի ծավալը։

OUN

Ընդհանուր առմամբ, 2018 թվականի ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) գծով ստացումները կազմել են 96.5 մլրդ դրամ՝ ինչը 37.1 մլրդ դրամով կամ 27.8%-ով ցածր է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Անցած տարվա ապրիլ-սեպտեմբերի 133.6 մլրդ դրամից 53.1 մլրդ դրամը ապահովվել է Ամուլսարի ծրագրի հաշվին։ Իսկ դա նշանակում է, որ ծրագրի շարունակվելու դեպքում օտարերկրյա ներդրումների գծով այսօր կունենայինք ոչ թե նվազում, այլ հակառակը՝ զգալի աճ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ճռռացողներն ու լոդրերը

«Տեսեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀ-ում, մարդիկ հին իներցիայով ասում են՝ դե, աշխատանք լինի՝ աշխատենք։

Կա՞ արդյոք ներգաղթ

2018թ. երրորդ եռամսյակում ունեցել ենք ներգաղթ (պայմանական ասած)՝ 8600-ով ավելի շատ ՀՀ քաղաքացիներ են մուտք գործել Հայաստան, քան ելք արածները։

Ինչու է դանդաղել արդյունաբերության աճը

Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության դանդաղումը վերջին շրջանում տնտեսական լրահոսի ամենաբուռն քննարկվող թեման է։