Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հանքարդյունահանող ընկերությունների սեփականատերերի բացահայտման պրոցեսը գնալու է մինչև վերջ»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

22:14 , 16 Մայիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատարերի բացահայտման ուղղությամբ կոնկրետ գործընթացներ են տեղի ունեցել, դրանք շարունակվելու են, հարցը մոռացության չի մատնվել: Փաշինյանն, ըստ b4b.am-ի, այդ մասին վստահեցրեց իր ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին: Լրագրողը հիշել էր, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին վարչապետը հայտնել էր, որ հունվար-փետրվարին կհրապարակվի Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունների սեփականատերերի ցանկը: Նա հետաքրքրվել էր, թե ինչու է դա մոռացության տրվել:

«Մոռացության չի տրվել, ընդհակառակը՝ շատ կոնկրետ գործընթացներ են տեղի ունեցել: Իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել: Եվ օրենսդրական փոփոխությունների արդյունքով՝ ոլորտում ներգրավված մարդկանց հայտարարագրի ներկայացման ժամկետ է սահմանվել 2020 թվականի փետրվարի 20-ը: Նկատի ունեմ, որ այդ գործընթացն ամբողջությամբ ընթացքի մեջ է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ դա ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև աշխարհում է նոր համակարգ, և իրական սեփականատարերի հայտարարագրման համակարգը դեռ պետք է աշխատի, կայանա, օրենսդրական փոփոխություններն էլ տեղի կունենան: Փաշինյանը նկատեց, սակայն, որ սեփականատերերի անունները լավ էլ բացահայտված են՝ առնվազն հանրային մակարդակում: «Նաև կան որոշակի քրեական գործեր, և այդ քրեական գործերի քննության, բարեհաջող դատական հրապարակային փուլին անցելու ընթացքում, կարծում եմ, որ այդ հարցերի բոլոր պատասխանները շատ բացահայտ կերպով կհնչեն: Բայց նկատի ունեմ, որ այդ պրոցեսը մոռացված չէ, պրոցեսը գնում է և գնալու է մինչև վերջ»,- վստահեցրեց վարչապետը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: