Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը նշանակում է հարված հասցնել մեր երկրի անվտանգությանը

Վերադարձ լուրերի բաժին

16:28 , 16 Սեպտեմբեր 2019

«Ես անձամբ հանքարդյունաբերություն երեւույթով հիացած չեմ, եւ այնքան էլ լավ չեմ դրան վերաբերվում, բայց հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը ընդունելի չէ եւ հակասում է մեր երկրի ազգային եւ անվտանգային շահերին»: Այդ մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ չէր ցանկանա խոսել անվգանային բաղադրիչի մասին, բայց ստիպված է հիմա որոշ բաներ ասել:

«Դուք գիտեք, որ մենք հակամարտության մեջ գտնվող երկիր ենք: Մենք պարտավոր ենք քննարկել վատթարագույն դեպքերը եւ մեր երկրի կարիքները հոգալու միջոցները: Ասենք, Աստված չանի, եթե օրինակ, պատերազմ է սկսվում, տնտեսական պրոբլեմ է առաջանում: Իսկ տնտեսական եւ անվտանգային պրոբլեմներ առաջանում են որովհետեւ նման իրավիճակներում երկիրն ունենում է արտարժույթի դեֆիցիտ: Հիմա եկեք արձանագրենք, թե որոնք են մեր արտարժույթի աղբյուրները: Առաջին ամենաթարմ աղբյուրը զբոսաշրջություն է, որն այս տարի մեր երկրին բերել է 351 մլրդ դոլար, որը էլի աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի պատմության մեջ: Բայց երբ պատերազմ է սկսվում, զբոսաշրջիկները ոչ միայն չեն գալիս, այլ եկածներն էլ թողնում գնում են: Երկրորդ աղբյուրը գյուղմթերքի արտահանումն է, բայց երբ պատերազմ է սկսվում, դու փակում ես ամեն ինչ, որպեսզի սննդամթերքը մնա երկրում, որ պարենային ճգնաժամ չառաջանա: Երրորդ աղբյուրները այլ ապրանքների արտահանումն է: Բայց նման պայմաններում եւ կոշիկի, եւ համազգեստի, մնացած ամեն ինչի պահանջարկն աճում է ռազմավարական պաշարներ ունենալու համար: Այսինքն արտահանումից արտարժույթ ձեռք բերելու հնարավորություններից նույնպես երկիրը զրկվում է, որովհետեւ ռազմական դրության պայմաններում բոլոր ռեսուրսները կենտրոնացվում են: Ընդհանրապես պետությունը բերվում է ռազմական իրավիճակի»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, նման պայմաններում միակ աղբյուրը, որ Հայաստանին կարող է բերել արտարժույթ, որքան էլ բնությունն իր պես սիրողների համար տհաճ լինի, հանքարդյունաբերություն է մնում. «Հետեւաբար, հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը նշանակում է հարված հասցնել մեր երկրի անվտանգությանը: Այս մասին որոշ մասնագետներ խոսել են, բայց չեն լսվել»:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։