Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանքարդյունաբերության և ներդրումային ոլորտները լուսաբանող հեղինակավոր բլոգները տարակուսած են Ամուլսարի հանքի շահագործման դեմ կազմակերպված պայքարից

Վերադարձ լուրերի բաժին

13:42 , 05 Նոյեմբեր 2019

Միջազգային ներդրումների, հանքարդյունաբերության և հարակից ոլորտների ներդրումների լուսաբանմամբ միջազգային շրջանակներում հայտնի IKN բլոգն անդրադարձել է Ամուլսարի հարցին: Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկի առնչությամբ բլոգի հեղինակները գրում են. «Լիդիանն ու Քրոնիմետը: Նույնիսկ Հայաստանի փոխվարչապետն է տեղյակ» (Տիգրան Ավինյանը-խմբ.): Բլոգի ընթերցողների շարքում են հանքարդյունաբերության մասնագետները, ներդրող ընկերությունների ղեկավարները: Բլոգն անդրադառնում է նշված ոլորտներին և լուսաբանում զարգացումներն ամբողջ աշխարհում, ինչպես նաև կազմում և բաժանորդներին է տրամադրում մասնագիտական վերլուծություններ ու կանխատեսումներ:

Դեռևս սեպտեմբերի վերջին աղբյուրը գրել էր, որ Հայաստանում արդեն բացահայտ խոսում են, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ֆինանսավորում է Ամուլսարի դեմ տարվող արշավը, դրա մասնակից ակտիվիստներին և ամենակարկառուն հակաամուլսարական լրատվամիջոցներին: «Զանգեզուրը կաշառել է շրջակա միջավայրի նախարարության որոշ պաշտոնյաների և կանխիկ գումար տրամադրել Ամուլսարի դեմ արշավի մասնակիցներին»,- նշում է բլոգը: Այս ամենի հեռապատկերում ուշագրավ է նաև Սիվիլնեթի մեր գործընկերների հետաքննությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և դրա հետևում կանգնած նախկին պաշտոնյաների մասին, որին անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում:

Ի՞նչ է ստացվում: Արդեն ոչ միայն Հայաստանյան պաշտոնյաները, այլև արևմտյան ներդրումային բլոգերում են խոսում այն մասին, որ Ամուլսարի դեմ ֆինանասավորված ու նպատակաուղղված պայքար է իրականացվել: Սակայն այդ ուղղությամբ որևէ հետաքննություն չկա, Ամուլսարն էլ շարունակում է փակ մնալ: Երկրի հեղինակությանը, թերևս, ավելի լուրջ հարված դժվար է պատկերացնել: Դրսում տեսնում են, որ կառավարությունն ամենաբարձր մակարդակով ընդունում է, որ իր երկրում ամենախոշոր ներդրողի հանդեպ իրականացվել է ապօրինություն, բայց այն չի բացահայտվում, հանքի ճանապարհներն էլ չեն բացվում:

Ստեղծված իրավիճակը նման է մի մեքենայի, որի վարորդն իներցիայով իջնելով վայրէջքից՝ իր առջևի վերելքը բարձրանալիս ստեղծված բարենպաստ արագությունը որսալու և համապատասխան փոխանցումն ընտրելով՝ հեշտությամբ բարձրանալու փոխարեն արգելակում է և սպասում ինչ-որ բանի: Էլարդի եզրակացությունը հրապարակվեց: Փորձագետները հայտարարեցին, որ Սևանի ու Ջերմուկի ջրերին վտանգ չի սպառնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու իրավական հիմքեր չկան: Դատարանը վճիռ հրապարակեց, որով պետք է բացվեն դեպի հանք տանող ճանապարհները, սակայն իրավապահները դեռևս չեն կատարում այն: Բարենպաստ արագությունն արդեն անցել է, այժմ ժամանակն է գործի դնել շարժիչի առաջին փոխանցումն ու մեքենան դժվարությամբ և դանդաղորեն, բայց շարժել դեպի վերելքի գագաթը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճը 2019 թ. երրորդ եռամսյակում կազմել է 7.9%

Տվյալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ է:

ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է ՀՀ եվրապարտատոմսերով (XS2010043904) առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարի սեպտեմբերի 26-ին։