Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանքարդյունաբերության աճի պարադոքսը

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների փոփոխությանը 2019-2020 թթ. հունվար-մայիսին:

B4b.am-ին կենտրոնի փոխանցած վերլուծության մեջ նշվում է, որ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալը 2020 թ.-ի հունվար-մայիսին 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է շուրջ 147.7 մլրդ ՀՀ դրամ՝ արձանագրելով 25.7% աճ, ինչը պայմանավորված է բացառապես մետաղական հանքաքարի արդյունահանման 26.5% աճով, որի տեսակարար կշիռը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման կառուցվածքում կազմել է 97.3%:

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այսպիսի կատարողականը բացատրվում է «Հանքաքարեր, խարամ և մոխիր» ապրանքային խմբի արտահանման ծավալների 18.6% աճով՝ կազմելով շուրջ 271.3 մլն ԱՄՆ դոլար: Սա իր հերթին պայմանավորված է այս ապրանքային խմբի հիմնական ապրանքատեսակների՝ թանկարժեք մետաղի, մոլիբդենի և պղինձի հանքաքարի խտանյութերի արտահանման ծավալների աճով:

Գծապատկեր 1. «Հանքաքարեր, խարամ և մոխիր» ապրանքային խմբի հիմնական արտահանվող ապրանքատեսակների արտահանման ծավալները 2019-20120թթ. հունվար-մայիսին (մլն ԱՄՆ դոլար)

MIne_15-07-20

Երկու հիմնական արտահանվող ապրանքատեսակների՝ պղնձի և մոլիբդենի դեպքում դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է արտադրանքի ֆիզիկական ծավալի (տոննայով արտահայտված) համապատասխանաբար՝ 24.1% և 1.7 անգամ աճ, ինչն էլ հիմնականում ուղղվել է դեպի արտահանում:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում համադրելով հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի ծավալի փոփոխության, ֆիզիկական ծավալի և արտահանման ծավալների հետ հնարավոր է եզրահանգել, որ դոլարային արտահայտությամբ արտահանման ծավալների աճը պայմանավորված է ֆիզիկական ծավալների աճով, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում գների տատանումներից վնասները նվազագույնի հասցնելու նպատակով ավելի շատ են արտահանել (տոննայով): Իսկ տարեկան աճի տեմպը կախված է լինելու համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։