Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանքարդյունաբերողների համար շահավետ է եղել վճարել ծիծաղելի տուգանքը և կարգավորումների չգնալ

Վերադարձ լուրերի բաժին

00:46 , 18 Հոկտեմբեր 2019

Հայաստանում պոչամբարների անվտանգության հետ կապված կա օրենսդրություն, ընթացակարգը սահմանված է, բայց բոլոր պոչամբարների անվտանգության առաջին պատասխանատուն տնտեսվարողն է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Օրենսդրությամբ առաջին փուլում ՇՄԱԳ-ի միջոցով ուսումնասիրվում է, հետագայում Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի տեխնիկական անվտանգության գործընթաց, որն ավելի ընդհանրական է»,- ասաց նախարարը: Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ հանքարդյունաբերող ընկերություններն իրենց նախարարության նկատմամբ ունեն պարտավորություններ: «Մեր հանդեպ պարտավորություններ ունեն, որ աղտոտում չլինի, չափաքանակներից ավելի ջրառ չլինի: Բայց, քանի որ կարգավորումները մեծ մասամբ ֆիկտիվ բնույթ են կրել, տուգանքները ծիծաղելի ցածր են եղել, շատ դեպքերում շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, ու եթե լինի վթար, վճարել այդ վթարի 500-600 հազար դրամը և չանհանգստանալ»,- ասաց նախարարը:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակի աղտոտված է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը խողովակաշարի վնասված հատվածը վերականգնվել է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային կառույցի աշխատակիցները գետից նմուշառումներ են վերցրել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: