Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանքարդյունաբերողները զգալիորեն ավելացրել են հարկերը

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 13 Նոյեմբեր 2017

Հայաստանի հանքարդյունաբերական խոշոր ընկերությունները այս տարի զգալիորեն ավելացրել են իրենց կողմից պետբյուջե վճարվող հարկերն ու տուրքերը։

ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2017 թվականի հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկի առաջին 100-յակում տեղ են գտել 5 հանքարդյունաբերական ընկերություններ, որոնցից 3-ը՝ առաջին տասնյակում։

Հանքարդյունաբերական ընկերությունների շարքում խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Այս ընկերությունը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ 2,5 անգամ ավելացրել է հարկերի ծավալը և 13,14 մլրդ դրամով զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 5-րդ հորիզոնականը։

6-րդ տեղում Գեոպրոմայնինգ Գոլդն է։ Այս ընկերությունը տարվա առաջին ամիսներին վճարել է 10,22 մլրդ դրամի հարկեր, որը 36,6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Թեղուտը այս հինգից միակն է, որը նվազեցրել է հարկերը, սակայն պահպանել է տեղը խոշոր հարկատուների առաջին տասնյակում։ Ընկերությունը վճարել է 9,14 մլրդ դրամի հարկեր և զբաղեցրել 8-րդ տեղը։

Կապանի լեռնահարստացման կոմբինատը 2,6 անգամ է ավելացրել հարկերը և 4,65 մլրդ դրամով զբաղեցրել 17-րդ տեղը (2016 թվականի սեպտեմբերին՝ 30-րդն էր)։

Սակայն անվիճելի «չեմպիոնը» Լիդիան Արմենիա ընկերությունն է։ Այն 12,5 անգամ ավելացրել է հարկերը՝ 321 մլն դրամից հասցնելով ավելի քան 4 մլրդ դրամի։ Արդյունքում՝ Լիդիան Արմենիան նախորդ տարվա 277-րդ տեղից առաջադիմել է մինչև 19-րդ տեղը։

mining

Նշենք, որ ի տարբերություն վերը նշված չորսի՝ Լիդիանը գործող հանք չէ, դեռևս չի սկսել Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը և առայժմ շինարարություն է իրականացնում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: