Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանքարդյունաբերական արտադրանքը մայիսին էժաացել է մոտ 46 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

13:40 , 04 Հուլիս 2020

Եվրասիական տնտեսական միության երկրներում ընթացիկ տարվա մայիսին արդյունաբերողների արտադրանքի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 13,6 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքէջը։

2019 թվականի դեկտեմբերի համեմատ մայիսին արդյունաբերական արտադրանքի գինը նվազել է 10,3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 7,6 տոկոսով, իսկ մարտի համեմատ՝ 0,7 տոկոսով։ Հինգ ամսվա կտրվածքով ևս ԵԱՏՄ երկրներում անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է Ղազախստանում և Ռուսաստանում գրանցված գների անկմամբ։

Հինգ ամսվա կտրվածքով ԵԱՏՄ-ում գների ամենամեծ անկումն արձանագրվել է հանքարդյունաբերության գծով՝ մոտ 20 տոկոս, ընդ որում միայն մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ անկումը կազմել է շուրջ 46 տոկոս։ Հայաստանում հանքարդյունաբերական արտադրանքի գները հունվար- մայիսին նվազել են 9 տոկոսով, իսկ վերամշակող արդյունաբերության արտադրանքի գներն աճել են 1,5 տոկոսով։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: