Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանցավորության մակարդակը Երևանում և մարզերում

Վերադարձ լուրերի բաժին

10:15 , 16 Փետրվար 2018

2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20284 հանցագործություն՝ 2017 թվականի 18764-ի դիմաց։ Տարվա կտրվածքով, հանցագործությունների թիվն աճել է 1520-ով կամ 8.1%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով Ոստիկանության տրամադրած տվյալների վրա։

Փաստորեն, հանցագործությունների թվի աճը համահունչ է Հայաստանի տնտեսական ակտիվության աճին. հիշեցնենք, որ 2017 թվականին՝ 2016-ի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 7.7%-ով։ Սա, իհարկե, ոչինչ չի նշանակում։ Հակառակը՝ տրամաբանությունը հուշում է, որ տնտեսական աճի արագացմանը զուգահեռ՝ պետք է նվազեն նաև հանցագործությունները (հիմնականում՝ սեփականության դեմ ուղղվածները), սակայն հստակ ապացուցված կապ այդ երկուսի միջև չկա։ Օրինակ՝ 2016 թվականին տնտեսության աճը զրոյական էր, իսկ հանցագործությունների թիվն աճել էր 10%-ով։

Սակայն մի հաստատված նմանություն` հանցագործությունների թվի և տնտեսության մեջ, ամեն դեպքում, կա։ Խոսքը վերաբերում է տարածքային բաշխվածությունը։ Ինչպես տնտեսության, այնպես էլ՝ հանցագործությունների դեպքում։

Նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Հայաստանի ՀՆԱ-ի առյուծի մասը բաժին է ընկնում Երևանին։ Մայրաքաղաքում ավելի շատ արդյունք է արտադրվում, քան 10 մարզերում՝ միասին վերցրած։ Այս տվյալները 2016 թվականի համար էին (2017-ինը դեռ չեն հրապարակվել), սակայն չենք կարծում, որ իրավիճակը շատ փոխված կլինի։

Հանցագործությունների դեպքում նույն պատկերն է՝ 2017 թվականին գրանցված հանցագործությունների կեսից ավելին (10 219 հանցագործություն) բաժին է ընկնում մայրաքաղաքին։

2017 թվականին գրանցված հանցագործությունների թիվը Երևանում և մարզերում

Crime1

Իհարկե, սա բացատրվում է նախևառաջ բնակչության թվով. մայրաքաղաքի բնակչությունը հանրապետության ընդհանուր բնակչության մեկ երրորդն է կազմում։

Սակայն միայն բնակչության թիվը չէ, որ դեր է խաղում։ Մենք համադրել ենք յուրաքանչյուր մարզի հանցագործությունների քանակն ու բնակչության թիվը և կազմել 1000 մարդու հաշվով գրանցված հանցագործությունների գծապատկերը։

Ինչպես տեսնում եք, Երևանն այս առումով կրկին անվիճելի առաջատար է՝ 1000 բնակչին բաժին է ընկել տարեկան 9,5 հանցագործություն։ Հանրապետության մասշտաբով միջին ցուցանիշը 6,8 է։ Հանցավորության մակարդակի առումով մարզերից ամենաբարվոք վիճակում Գեղարքունիքի մարզն է՝ 1000 մարդու հաշվով՝ 3,2 հանցագործություն, իսկ ամենաբարձր մակարդակը Կոտայքի մարզում է՝ 6,6 հանցագործություն։

2017 թվականի գրանցված հանցագործությունների թիվը՝ 1000 բնակչի հաշվով

Crime2

Մայրաքաղաքում հանցավորության բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով։ Օրինակ՝ հենց այն հանգամանքով, որ տնտեսական շարժը հիմնականում կենտրոնացած է այստեղ։ Պարզ ասած՝ որտեղ փող՝ այնտեղ գողություն ու կողոպուտ։ 1000 մարդու հաշվով հանցագործությունների բարձր թիվը Երևանում հնարավոր է բացատրել նաև ավանդույթներով (մարզերում ու հատկապես՝ գյուղական բնակավայրերում հակված չեն հարցերը լուծելու համար դիմել իրավապահներին). այսինքն՝ հանցագործություններն ամբողջ ծավալով չեն գրանցվում։ Սակայն, կրկնենք, սրանք ընդամենը ենթադրություններ են, և ճշգրիտ պատճառները գտնելու համար լուրջ վերլուծություն է պետք։

Կարդացեք նաև՝ Հանցագործությունների թվի և տնտեսական աճի կապը Հայաստանում

Իսկ ինչպե՞ս է փոխվել հանցագործությունների թիվը մայրաքաղաքում և մարզերում։ Ինչպես տեսնում եք երրորդ գծապատկերում, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հանցագործությունների թիվը 2017 թվականին՝ 2016-ի համեմատ, նվազել է, համապատասխանաբար՝ 11.2%-ով և 4.1%-ով։ Արարատի մարզում հանցագործությունների թիվը գրեթե անփոփոխ է մնացել (0.7% աճ)։ Մնացած մարզերում թիվն աճել է. ամենից շատ՝ 35.6%-ով՝ գրանցված հանցագործությունների թիվն աճել է Վայոց ձորի մարզում։ Շիրակի մարզում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 22.5%-ով, Արագածոտնում՝ 12.7%-ով։

Հանցագործությունների թվի աճը (2017 թվականը՝ 2016-ի համեմատ), %

Crime3

Նշենք նաև, որ 2017 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների կեսից ավելին՝ 11043-ը, ոչ մեծ ծանրության են։ Միջին ծանրության հանցագործությունների թիվը նախորդ տարի կազմել է 6348, ծանր հանցագործություններինը՝ 2729, առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 164։

Ընդ որում, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն ավելացել են, համապատասխանաբար՝ 17.7 և 4 տոկոսով։ Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 11.4 տոկոսով և 17.2%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: