Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանրությունը պետք է զգա, որ ազգային հարստության օգտագործումից ստանում է իրական օգուտներ. Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

13:42 , 23 Օգոստոս 2018

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը, հանդի¬սա¬նալով ՀՀ արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը, դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար:

«Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի մշակման համար նախ անհրաժեշտ է կատարել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվելիք ռազմավարական փաստաթղթում կտրվեն ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությունները և բարեփոխումները ապահովելու համար ֆինանսական գնահատականը»,- փոխանցմամբ, աել է նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօր հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է, և կառավարությունը բազմիցս արձանագրել է, որ տնտեսական աճի այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել:

«Մեր կառավարության կարևոր խնդիրներից է՝ փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մեր ընդերքի վաճառքին: Այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձևավորված տնտեսական աճը ներառող չէ, այսինքն՝ ՀՀ քաղաքացիներն այդ տնտեսական աճի ազդեցությունն իրենց վրա չեն զգում: Մյուս կողմից՝ մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու համար, հանքարդյունաբերությունն ավելի որակյալ և պատասխանատու դարձնելու համար և այնպիսի շահագործման կանոններ հաստատելու համար, որ հանրությունն իսկապես զգա. ազգային հարստությունն օգտագործվում է այնպես, որ պետությունն ու հանրությունը ստանում են այնքան օգուտներ, որքան պետք է իրականում ստանան»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: