Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանրության ֆինանսական կրթվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները 2019 թ.

Վերադարձ լուրերի բաժին

06:18 , 04 Մայիս 2020

2019 թ. «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, շարունակվել են «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների վերապատրաստումները՝ ֆինանսական կրթության ինտեգրմամբ դասեր վարելու նպատակով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ 2019 թ. տարեկան հաշվետվությունից:

2019 թվականին վերապատրաստվել են 339 դպրոցների 2419 ուսուցիչներ: Հաշվետու տարում շարունակվել է նաև «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» ծրագրի իրագործումը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցության արդյունքում դեկտեմբերին անձնական ֆինանսների արդյունավետ կառավարմանն ուղղված դասընթացներ են անցկացվել Հայաստանի 9 մարզերի 96 համայնքներում: Դասընթացներին մասնակցել է գյուղական համայնքների 1535 բնակիչ:

Իրականացվել է «Իմ ֆինանսների ամիս – 2019» ծրագիրը: Միջոցառումների նպատակը հասարակությանը պարզ և մատչելի ձևով անձնական ֆինանսների վերաբերյալ գիտելիքի և հմտությունների փոխանցումն է: 2019 թ. Խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (Savings Banks Foundation for International Cooperation – SBFIC) աջակցությամբ իրականացվել է «Ֆինանսական կրթություն միգրանտների համար. քարտեզագրում և կարիքների գնահատում» հետազոտությունը: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվելու է ֆինանսական կրթման ծրագիր: Տարվա ընթացքում Խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է նաև «Ֆինանսական ունակությունների բարոմետր» հետազոտությունը: Հետազոտության արդյունքների հիման վրա նախատեսվում է մշակել «ՖԿԱՌ 2020-2024» գործողությունների ծրագիրը:

Ի թիվս այլ ծրագրերի՝ հաշվետու տարում իրականացվել են «Սեմինարներ զինվորականների համար», «Քաղաքացի» և «Հաշտ ճամբար» կրթական նախագծերը, «Ամենախելացին» հեռուստանախագիծը, հրապարակվել են կրթական և տեղեկատվական ավելի քան 150 էլեկտրոնային հոդվածներ: Իրականացվել են ֆինանսական իրազեկմանն ուղղված առցանց տարբեր միջոցառումներ, մասնավորապես` սոցիալական հարթակների միջոցով (abcfinance.am կայքի Facebook, Instagram, Youtube, Twitter-յան էջեր): Խորացվել և ամրապնդվել է սպառողների շահերի պաշտպա նության և ֆինանսական կրթման ոլորտում միջազգային կառույցների` Ֆինանսական կրթման միջազգային ցանցի (INFE), Ֆինանսական ներգրավման միության (AFI) և Եվրասիական տնտեսական ընկերակցության հետ համագործակցությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի

Երկրի տարբեր համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները համոզված են, որ երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագիրը կնպաստի նաև գյուղական կյանքի ակտիվացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն: