Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանրապետությունում կսկսվի տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրություն

Վերադարձ լուրերի բաժին

15:05 , 16 Նոյեմբեր 2017

 

Կառավարությունն այսօր  ընդունել է «Հայկական միրգ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» որոշումը, որը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձանարարականի: Որոշման համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզում գտնվող «Հայկական միրգ»-ի սեփականության իրավունքով հանձնված տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կտրամադրվի «Նորատունկ» ՓԲԸ-ին:

Հիմնավորման համաձայն, հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման նախապայմաններից է տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրությունը: «Նորատունկ» ՓԲԸ նշված տարածքում նախատեսում է հիմնել տնկարանային տնտեսություն՝ ապահովելով հողատարածքի նպատակային և ռացիոնալ օգտագործումը, զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներ, կազմակերպել վեգետատիվ եղանակով բազմացող ցածրաճ պատվաստակալների ու հայկական ծիրանենու արտադրությունը ցածրաճ պատվաստակալների վրա, պատվաստված ընկուզենու արտադություն, արտադրություն և մասնագիտական ուսուցողական դասընթացներ։

Ընկերությունը նախատեսում է նաև զարգացնել համագործակցություն արտերկրի տնկարանների, գիտական հաստատությունների և միջազգային կառույցների հետ՝ այգեգործության նոր տեխնոլոգիաների ներդրման և փորձի փոխանակման նպատակով։ Արդյունքում՝ 2018-2019 թթ. հողատարածքի վրա նախատեսվում է ձևավորել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրական տնկարան, որը սկսած 2019 թ.-ից հնարավորություն կունենա տարեկան արտադրելու շուրջ ցածրաճ պտղատու 100 հազար տնկիներ՝ արտերկրից ներմուծված համարժեք տնկանյութի համեմատ 30-50 տոկոսով ցածր արժեքով: Ընկերությունը պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում պարտավորվում է կատարել 77 մլն դրամի ներդրում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվերայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը