Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից կտեղափոխվի Բաղրամյան 26 հասցե

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:18 , 08 Նոյեմբեր 2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Կառավարության նիստում քննարկվել է «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակը Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության առավել արդյունավետ կազմակերպումն է և Հանրապետության նախագահի լիազորությունների ավելի բովանդակային իրականացումը:  Օրինագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները Հանրապետության նախագահը շնորհում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ, սահմանվել է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերի լուծման կապակցությամբ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումներն նաև Հանրապետության նախագահին ներկայացնելու հնարավորությունը և այլն:

Բացի այդ, ներկայացված օրինագծերով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե: Օրինագծերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, հարցադրումներ, առաջարկություններ: Արարատ Միրզոյանն  առաջարկել  է Ազգային ժողով ուղարկել միայն հասցեի փոփոխության հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը, իսկ  մնացած հարցերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների շուրջ շարունակել քննարկումները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

05.06.2020 թ.: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Մայիսի 18-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 77 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 78.5 մլն ԱՄՆ դոլար:

Քարտերով անկախիկ գործարքների կշիռը ընդամենը մանրածախ առևտրում` 55.9%

Դա պատմական առավելագույն ցուցանիշն է: Կարելի է ենթադրել, որ տենդենցը կպահպանվի նաև հաջորդող ամիսների ընթացքում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար»,- Փաշինյան

Կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել: