Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակի լինել անկախ և անաչառ կառույց և կկարողանա պաշտպանել սպառողների շահերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:12 , 23 Ապրիլ 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանին:

Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացրեց, որ շնորհավորելով Գարեգին Բաղրամյանին՝ ՀՀ փոխվարչապետը վստահություն է հայտնել, թե նրա փորձը թույլ կտա էական ներդրում ունենալ ՀԾԿՀ առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման գործում: Տիգրան Ավինյանը կարևորել է, որ հանձնաժողովը շարունակի լինել անկախ և անաչառ կառույց և լավագույնս կարողանա պաշտպանել սպառողների շահերը:

Նշվել է նաև, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության և թափանցիկության ուղղությամբ գործադրվելիք ջանքերին:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Գարեգին Բաղրամյանը շեշտել է, որ իր աշխատանքը միտված է լինելու մարմնի անկախության, թափանցիկության, սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռումը նոր մակարդակի բարձրացնելուն, հանրության հետ կապերի առավել սերտացմանը:

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: