Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանձնաժողովը թույլ կտա, որ օֆշորային ընկերությունը գնի ՀԷՑ-ը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

19:10 , 28 Սեպտեմբեր 2015

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) թույլտվություն կտա վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։

Համապատասխան որոշման նախագիծը ներառված է ՀԾԿՀ-ի՝ հոկտեմբերի մեկին տեղի ունենալիք նիստի օրակարգում։

«…հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 6.2 բաժինը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Թույլատրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը»,- նշվում է որոշման նախագծում:

 Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի վաճառքը թույլատրելու մասին որոշում ՀՀ կառավարությունը ընդունել էր սեպտեմբերի 17-ի նիստում։

Դեռ այն ժամանակ նշվեց, որ ՀՀ Պետական ռեգիստրում «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերություն գրանցված չէ։ Ընկերության մասին տեղեկատվություն զետեղված է միայն i-Cyprus ռեսուրսում, ինչից կարելի է ենթադրել, որ գործ ունենք օֆշորային ընկերության հետ։ Ընկերությունը գրանցվել է 2010 թվականի նոյեմբերի 30-ին և ունի ակտիվ կարգավիճակ։

Հայաստանյան մամուլի հրապարակումների համաձայն՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ի ետևում իրականում կանգնած են մի քանի խոշոր հայ գործարարներ։ Սակայն այս հարցի առնչությամբ որևէ պաշտոնական մեկնաբանություն դեևս չի հնչել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Diaspora bonds. Ինչպե՞ս սփյուռքից ներդրումներ ներգրավել

Հայաստանը` որպես պետություն, նոր ուղիներ/ ֆինանսական գործիքներ ստեղծելու անհրաժեշտություն ունի Սփյուռքի ֆինանսական/ներդրումային ներուժը իրացնելու համար