Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանդիպում BEPS ծրագրի փորձագետների հետ

Վերադարձ լուրերի բաժին

22:18 , 26 Հունիս 2019

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկվող բազայի քայքայումը և շահույթների տեղափոխումը ծրագրի (BEPS ծրագիր) քարտուղարության փորձագետների հետ: Այդ մասին հայտնեց ֆիննախի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում BEPS փորձագետները ՀՀ ՖՆ մասնագետներին են ներկայացրել BEPS ծրագրի շրջանակում իրականացվող առանձին միջոցառումների անհրաժեշտությունը և առանձնահատկությունները, ինչպես նաև BEPS ներառական հարթակին Հայաստանի մասնակցությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ քայլերի և աշխատանքների ընդհանուր նկարագիրը: BEPS ծրագրի ներառական հարթակի հիմնական նպատակն է ապահովել երկրների ներգրավվածությունը միջազգային հարկային հարաբերություններում հարկումից խուսափելու հնարավորությունները կանխելուն ուղղված համապատասխան միջազգային ստանդարտների մշակման մեջ` հավասար ձայնի իրավունքով, ինչպես նաև տարբեր երկրներում BEPS ծրագրի իրականացման արդյունքների մշտադիտարկումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել:

Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը: