Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

20:34 , 31 Մարտ 2017

Մարտի 31-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի հետ՝ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեզի, ԱՄՀ և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի տնտեսագետների ուղեկցությամբ։

ԱՄՀ պատվիրակությանն ընդունել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։

Առաքելության հիմնական նպատակը ԱՄՀ 38-ամսյա երկարաձգվող ֆոնդային կարողության համաձայնագրի հինգերորդ վերանայման շրջանակում տնտեսական քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի քննարկումն էր։

Օրակարգի առանցքում էին ներդրումային քաղաքականության իրականացման ընթացքին, Հայաստան-ԵՄ նախաստորագրված նոր համաձայնագրին,  ԵՄ մակրոտնտեսական և ֆինանսական աջակցությանը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցութամբ պայմանավորված զարգացումներին առնչվող հարցեր։

Անդրադարձ է եղել ներդրումային հիմնադրամների ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին և սպասվող արդյունքներին, քննարկվել են երկրի տնտեսական զարգացման արդյունքները և ակնկալվող միտումները:

Հանդիպման ընթացքում փոխնախարարները մանրամասն պարզաբանումներ և մեկնաբանություններ են տվել բոլոր հարցադրումներին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդի հետ կարող եք կապվել

ՊԵԿ-ը հրապարակել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի համարները:

ՀՀ-ն առաջարկում է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Փաշինյանը հաջող բանակցությունների հույս ունի:

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը լինելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վեդու ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի: