Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանդիպում ՀՀ ԱԻՆ-ում. նվազեցվում են  սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:45 , 10 Ապրիլ 2018

Ապրիլի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ  ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի հանդիպումը, որին մասնակցում էին Հայաստանում սպորտային և էքստրեմալ զբոսաշրջությունը ներկայացնող մի շարք կազմակերպությունների հիմնադիրներ և տնօրեններ («Savage of Sevan», «Յելլ Էքստրիմ պարկ», «Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա»,  «Sky-ակումբ», «Հայ լեռնագնացների միություն» ասոցիացիա):

Հանդիպման նպատակն էր քննարկել սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության անվտանգության և ռիսկերի նվազեցման գործընթացում ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու և համատեղ ծրագրեր մշակելու ՀՀ վարչապետի հանձնարարականի իրականացման ուղիները:

Անդրադառնալով սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության սիրահարների համար հնարավորինս անվտանգ պայմանների ստեղծման և դժբախտ պատահարի դեպքում արագ և գրագետ արձագանքում ապահովելու հնարավորություններին՝ կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին ունենալ միջոցառումների և երթուղիների ընդհանուր ճանապարհային քարտեզ, որը թույլ կտա ՀՀ ԱԻՆ «911» և «112» ծառայություններին արձագանքում ապահովելիս ավելի արագ որոշել տուժածների տեղակայման վայրը: Քննարկվեցին նաև ոլորտում գործող կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման հարցերը, որպեսզի վերջիններս կարողանան առաջին օգնություն ցուցաբերել նախքան փրկարարների ժամանումը:

Կողմերն անդրադարձան նաև սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ապահովագրման խնդիրներին. ԱԻ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ապահովագրական դաշտի առկայությունը մեծապես կնպաստի բնագավառում ռիսկերի նվազեցման գործընթացին:

Հանդիպման ընթացքում երկու նախարարությունների և ոլորտի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ ծրագրեր մշակել սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության զարգացման ոլորտում առկա վտանգների ռիսկի նվազեցման վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով»,-Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ արդիականացման ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան: