Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ

Վերադարձ լուրերի բաժին

22:17 , 21 Հունվար 2020

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Այդ մասին հայտնեց ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Փոխնախարար Բրուտյանը եվրոպացի հյուրերին ներկայացրել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը, դրանում նախանշվող 14 ուղղությունները:

Հանդիպում-ԵՄ3

«Մենք մի փաստաթղթում կարողացել ենք համախմբել բոլոր կարևոր փոփոխությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել: Մեզ համար կարևոր է դոնոր կազմակերպությունների հետ համագոծակցությունը՝ Հայաստանի հասարակության բարեկեցիկ կյանքն ապահովելու համար», -ասել է Կարեն Բրուտյանը: Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ երկար տարիների աջակցության համար, ինչը տվել է կոնկրետ արդյունքներ:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը ողջունել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության ընդունումը ու կարևորել, որ դրա արդյունքները զգալի լինեն հայ հասարակության համար: Պարոն Մարագոսն ընդգծել է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ