Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանդիպումներ Համաշխարհային Բանկի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,այնուհետև կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Համաշխարհային Բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեցին վարչապետի և Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունները:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է իրականացված քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության և ՀԲ-ի հետ ակտիվ գործակցությունը կարող է նպաստել երկրում տնտեսական ակտիվության խթանմանը: Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնում է բիզնեսի համար առավելագույնը թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ:

_TM_4872

Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, տնտեսության, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կառավարության քայլերը բարենպաստ միջավայր կապահովեն երկրի տնտեսական զարգացման ու առաջընթացի համար:

Երկկողմ համագործակցության համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

IMG_5604-
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշել է, որ Համաշխարհային Բանկն իր գործուն մասնակցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Բանկը մեծ աջակցություն է ցուցաբերել այնպիսի հավակնոտ բարեփոխումների իրականացման ընթացքում, ինչպիսիք են հարկաբյուջետային ոլորտի և տնտեսական կարողությունների հզորացման հարցերը:

Նա անդրադարձել է կապիտալի շուկայի զարգացման և տեղական արժույթով ֆինանսավորման հարցերին՝ շեշտելով, որ դրանք ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման կարևոր քայլերից են: Այդ առումով միջազգային ֆինանսական կառույցները հետաքրքրության մասին է վկայում վերջինների կողմից հայաստանյան բանկերին տեղային արժույթով բաժնետոմսերի թողարկման հարցում ցուցաբերվող օժանդակությունը: Նա հույս է հայտնել, որ Բանկը կարգավորման և մասնավոր հատվածի ոլորտների իր բարձրակարգ փորձագիտական աջակցությունը կցուցաբերի ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման ուղղությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությանը:

Համաշխարհային Բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալը փոխանցել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: