Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ տղամարդիկ ավելի լավատես են աշխատանք գտնելու հարցում, քան կանայք

Վերադարձ լուրերի բաժին

23:01 , 19 Դեկտեմբեր 2016

Ո՞րն է  չաշխատելու հիմնական պատճառը Հայաստանի չաշխատող կանանց և տղամարդկանց համար։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի կանայք և տղամարդիկ» զեկույցը տալիս է այդ հարցի պատասխանը։ Ինչպես և կարելի էր սպասել, պատճառները կանանց և տղամարդկանց մոտ բավականին տարբեր են։

Այսպես, 533 հազար չաշխատող կանանցից 197 հազարը որպես չաշխատելու գլխավոր պատճառ նշել է՝ ընտանեկան հանգամանքները։ Տղամարդկանց դեպքում պատկերն այսպիսին է. 258 հազար տղամարդկանցից միայն 1000-ն են ընտանեկան հանգամանքները աշխատանքի խոչընդոտ համարել։

533 հազար չաշխատող կանանցից 71 հազարը որպես չաշխատելու պատճառ նշել են այն, որ աշխատանք գտնելու հույս չունեն։ 258 հազար չաշխատող տղամարդկանցից 29 հազարն է նշել այդ նույն պատճառը։

Տոկոսային ձևով դիտարկելու դեպքում ստացվում է, որ հուսազուրկների (պաշտոնական վիճակագրության մեջ հենց այդ արտահայտությունն է օգտագործված) տեսակարար կշիռը չաշխատող կանանց թվում 13.3% է, իսկ տղամարդկանց դեպքում՝ 11.2%: Այսինքն, տղամարդիկ այս հարցում ավելի լավատես են և չեն կորցնում աշխատանք գտնելու հույսը։

kin-txamard

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկը ներդրել է Converse mobile ծառայությունը

Ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած անկյունից կառավարել հաշիվները

Ինչ է պետք հայկական բիզնեսներին՝ Ռուսաստանում և աշխարհում մրցունակ լինելու համար

Ի՞նչն է հայկական բիզնեսների ցածր մրցունակության պատճառը արտաքին շուկաներում

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%