Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ-ռուսական համատեղ հիմնադրամը կֆինանսավորի երկու երկրների ինովացիոն ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

00:45 , 11 Ապրիլ 2019

Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում կստեղծեն համատեղ հիմնադրամ, որն արտոնյալ վարկավորման միջոցով կֆինանսավորի երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերը: b4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը՝ ամփոփելով Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի՝ Մոսկվայում անցկացված նիստը:

«Համաձայնություն ձեռք բերվեց, որ առաջիկայում ստեղծվելու է նոր համատեղ հիմնադրամ: Այն ֆինանսավորելու է բարձր տեխնոլոգիաները և ինովացիաները: Այդ հիմնադրամի ձևավորմանը մասնակցելու է նաև Եվրասիական զարգացման բանկը: Եվ ֆինանսավորվելու են երկու երկրներում ինովացիաները և բարձր տեխնոլոգիաները»,-ասաց Բաբայանը:

Նա նկատեց, որ ֆինանսավորման համար կան բավարար միջոցներ, մնում է ներկայացնեն ծրագրեր: Ֆինանսավորումը լինելու է արտոնյալ վարկավորման միջոցով, լինելու է ավելի մատչելի վարկավորում: Հիմնական համաձայնությունը կողմերն արդեն ձեռք են բերել, իսկ մանրամասները կքննարկվեն արդեն ձևավորման փուլում: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը կայացել է Մոսկվայում ապրիլի 4-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բարձր է գնահատվել Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունը:

Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ համար է թողարկել

Հանդիպմանը քննարկվել են դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները, որոնք կխթանեն գործարար շրջանակների միջև կապերի զարգացումը, ազգային արտահանման ծավալների ավելացումն ու տեսականու բազմազանությանը։

ԵԱՏՄ-ն հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ. Նազարբաեւ

«Ոչ հեռու ապագայում մենք ԵԱՏՄ-ն տենում ենք որպես բաց տնտեսական հանրակցություն՝ օրգանապես ինտեգրացված համաշխարհային տնտեսական համակարգին, որպես հուսալի կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հավելել է Նազարբաեւը: