Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ-ռուսական համալսարանը դարձավ B4B PRO համակարգի բաժանորդ

Վերադարձ լուրերի բաժին

21:07 , 05 Ապրիլ 2017

Հայ-ռուսական համալսարանը դարձավ առաջին բուհը, որը բաժանորդագրվեց տեղեկատվական-վերլուծական B4B PRO համակարգին։

B4B PRO-ն Հայաստանի մասնավոր ընկերությունների ֆինանսական ցուցանիշների և մակրոտնտեսական վիճակագրության եռալեզու, բազմամակարդակ ռեեստր է՝ համեմատություն և վերլուծություններ կատարելու համար անհրաժեշտ օնլայն գործիքներով։ Այն նախատեսված է ինչպես գործարարների և փորձագետների, այնպես էլ տնտեսագիտության մասնագիտությամբ սովորող ուսանողների համար։

Համալսարանի և Business for Business ընկերության միջև կնքված պայմանագրով՝ բուհը ստացավ բարձրագույն (C) մակարդակի մուտքի իրավունք, որը հնարավորություն է տալիս օգտվել բազայում առկա ամբողջ տեղեկատվությունից։

Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները համակարգի միջոցով  հնարավորություն են ստանում լիարժեք տեղեկատվություն ստանալ իրենց հետաքրքող ոլորտների, առանձին ընկերությունների, մակրոտնտեսական, հարկաբյուջետային և մակրոտնտեսական վիճակագրության տվյալներ՝  մեկ աղբյուրից և հաշված վայրկյանների ընթացքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։