Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ-չեխական հարաբերություններում առաջխաղացում է նկատվում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:29 , 22 Հունիս 2017

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան բարձր է գնահատում հայ-չեխական հարաբերությունները: Նրա խոսքով՝ հատկապես վերջին ժամանակահատվածում առաջընթաց է գրանցվել տնտեսական հարաբերություններում:

«Հայ-չեխական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 24 տարի առաջ, հաջորդ տարի կնշենք 25-ամյակը: Մեր հարաբերություններում երկու կարեւոր պահեր եղան. մեկը Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած այցն էր 2014 թվականին, մյուսն էլ 2016 թվականին՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի այցը Հայաստան: Բնականաբար, բացի սրանից եղել են եւս այլ կարեւոր հանդիպումներ երկու երկրների Ազգային ժողովների նախագահների, արտգործնախարարների միջեւ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Չեխիայի դեսպանը՝ ընդգծելով, որ թեպետ հայ-չեխական տնտեսական հարաբերություններն այդքան էլ գոհացուցիչ չեն, վերջին ժամանակահատավածում նկատվել է դրական առաջընթաց, ինչը դեսպանը կապում է հենց Հայաստանի տնտեսական առաջխաղացման հետ:

Նա ուրախալի համարեց այն, որ ավելի եւ ավելի մեծ թվով չեխական ընկերություններ են ցանկանում Հայաստանում արտադրություն սկսել. նրանցից մեկն արդեն ճանապարհին է:

Պետր Միկիսկան հավելեց, որ համագործակցությունը դրական ուղղվածությամբ է ընթանում նաեւ կրթական եւ մշակութային ոլորտներում. «Ամեն տարի կրթաթոշակներ ենք հատկացնում հայ ուսանողներին: Ավելի քան 200 ուսանող է պայքարել այդ կրթաթոշակների համար»:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Չեխիայի դեսպանը նշեց, որ կտրականապես դեմ է որեւէ զինված հակամարտության:

«Մենք դեմ ենք ցանկացած տեսակի խախտումներին: ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրի կարգավորման միակ ձեւաչափն է, որն ընդունելի է միջազգային հանրության կողմից: Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ բանակցային ուղին միակն ուղին է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-եզրափակեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները