Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ մասնագետներն ուսումնասիրել են կոռուպցիայի դեմ պայքարի սինգապուրյան փորձը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:47 , 07 Սեպտեմբեր 2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սինգապուր շարունակվում է

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, Սինգապուր այցելության երկրորդ օրը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում սինգապուրյան փորձն ուսումնասիրելու նպատակով, այցելել է Կոռուպցիոն գործընթացների հետաքննության բյուրո (CPIB): Հանդիպմանը պատվիրակությանը ներկայացվել է բյուրոյի ստեղծման և կայացման պատմությունը, ինչպես նաև վերջին տասնամյակի հիմնական ձեռքբերումները, որպես առանձին անկախ պետական մարմին գործելու առավելությունները և գրանցված հաջողությունները: Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, սինգապուրյան գործընկերները ներկայացրել են նաև կոռուպցիոն դեպքերի հետաքննության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բնութագրող ցուցանիշներ:

Այնուհետև ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սինգապուրի հեղինակավոր՝ երկրի առաջին վարչապետ Լի Քուան Յույի անվան Հանրային քաղաքականության համալսարանի ղեկավարության հետ: Համալսարանի համատնօրեն, պրոֆեսոր Ֆրանչեսկո Մանչինիի հետ բանակցվել են հանրային կառավարման և հանրային քաղաքականության ասպարեզներում համատեղ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Քննարկվել են Լի Քուան Յույի անվան համալսարանի և ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջև հետբուհական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները: Համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նշված ոլորտում մասնագիտացված ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների հետ մագիստրատուրիայի ծրագիր կազմակերպելու հարցում: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշակելու 2018-2019թթ.ին հանրային կառավարման ոլորտում երկկողմ փոխգործակցության ապահովմանն ուղղված գործողությունների ճանապարհային քարտեզ:

Պրոֆեսոր Մանչինին ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնի հնարավորություններին ծանոթանալու և փոխգործակցության ծրագիր ուրվագծելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բարձր է գնահատվել Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունը:

Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ

2018 թ. համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը: