Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ-ճապոնական ծրագրով հետաքրքրվել են Մոսկվայում և Մոլդովայում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

15:31 , 27 Սեպտեմբեր 2017

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գլխավոր գրասենյակում կայացավ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում –փուլ 2» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ ծրագրի միացյալ համակարգող խորհրդի տարեկան հանդիպումը:

Ծրագրի 2-րդ փուլն ուղղված է 1-ին փուլի դրական արդյունքների և ազդեցությունների սփռմանն ամբողջ երկրում՝ ավելի ընդարձակ առաջադրանքներով, ինչպիսիք են արտահանման  ու զբոսաշրջության խթանումը տեղական ու միջազգային շուկաներում: Ծրագրի հիմնական գործողություններն ուղղված են լինելու հայ գործարար դասընթացավարների կարողությունների զարգացմանը, տեղական ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը, տեղական ապրանքերի առաջմղմանը դիվերսիֆիկացված միջազգային շուկաներում, զբոսաշրջային ծառայություններ մատուցողների զարգացմանը, ներքին և արտաքին զբոսաշրջիկների ներգրավմանը, շուկայավարման հարթակների ձևավորմանը՝ տեղական ապրանքերի և ծառայությունների ներկայացման նպատակով, մոնիտորինգը և տեղեկատվության կուտակումը՝ տվյալների բազայի ստեղծման միջոցով:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, փոխտնօրեն Կարեն Գևորգյանը, միջազգային ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Ուզբեկստանի գրասենյակի պատվիրակությունը՝ գրասենյակի ղեկավար Ֆուշիմի Կացուտոշիի գլխավորությամբ և Ծրագրի թիմը՝ գլխավոր խորհրդատու Սենո Ռյուիջիի գլխավորությամբ: Որպես դիտորդ հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Կեյիկո Մաիկավան և ԳՄՀԸ ներկայացուցիչ Արամ Բաբայանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անտառհատումները «տրամաբանության չափով» կլեգալիզացվեն

«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»-ում բարեփոխումներ կատարենք», – ասել է վարչապետը

Վարչապետը հանձնարարել է լուծել խցանումների հարցը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին հանձնարարական է տվել ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումների և այլ խնդիրների վերաբերյալ

Սուրեն Կարայանը Կալավանում քննարկել է գյուղի զբոսաշրջային ծրագիրը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 15-ին Կալավան գյուղում էր