Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ-ճապոնական ծրագրի երկրորդ փուլն ընթանում է հաջողությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:31 , 20 Ապրիլ 2017

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմիի հետ հանդիպման ընթացքում բարձր գնահատեց «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի ընթացքը:

Քննարկվեց նաև Սյունիքում ճամփեզրյա կայանի կառուցման հնարավորությունը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՃՄՀԳ գրասենյակի ներկայացուցիչ Հիրոմիցու Մուրային, ՃՄՀԳ Հայաստանյան գրասենյակի համակարգող Ռուզան Խոջիկյանը, ՃՄՀԳ փորձագետ տկն. Թակակո Մոչիզուկին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ տկն. Մեգումի Մայեկավան, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, միջազգային  համագործակցության բաժնի ղեկավար Լիլիթ Ափուջանյանը:

Կարեն Գևորգյանն ընդգծեց, որ հայ-ճապոնական գործակցության շրջանակում հատկապես կարևոր էր հիմնադրամի աշխատակազմի համար կազմակերպված փորձի փոխանակման այցը փետրվարին: Ճապոնիայում ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները ծանոթացան տարածքային և ՓՄՁ ոլորտի զարգացան ուղիներին և աջակցության գործիքներին, տեղական իշխանությունների դերին և պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներին:

###

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային  կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը,  ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գեորգի Ավետիսյանը նշանակվեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: