Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ համայնքի 2 ներկայացուցիչ ընտրվել է Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:08 , 14 Մարտ 2017

Հայ համայնքի երկու ներկայացուցիչ ընտրվել է Աբխազիայի խորհրդարանի՝ Ազգային ժողովի նոր կազմում: Լևոն Գալուստյանն ու Աշոտ Մինոսյանը ստացել են պատգամավորական մանդատներ քվեարկության առաջին փուլում:

Նման տվյալներ է ներկայացրել ձայների նախնական հաշվարկի արդյունքում Աբխազիայի ԿԸՀ-ն:

Երկրորդ փուլում պատգամավորական մանդատների համար կպայքարի հայ համայնքի ևս 3 ներկայացուցիչ՝ Գալուստ Տրապիզոնյան, Լևան Դաշչյան, Էրիկ Ռշտունի:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Աբխազիայի խորհրդարանում սկսվել էր ընտրությունների քվեարկությունը, բացվել էր 152 ընտրատեղամաս:

6-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները անցկացվել են միամանդատ շրջաններում: 35 տեղին հավակնում է 137 թեկնածու, այդ թվում՝ 24-ը 4 քաղաքական կուսակցություններից, 113-ը՝ նախաձեռնող խմբերից:

Աբխազիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 35 ընտրատարածքներից 22¬-ում. մեկ ընտրատարածքում կկայանան վերընտրություններ:
Կրկնակի ընտրությունները պետք է անցկացվեն առաջին փուլի անցկացման օրվանից երկու ամսվա ընթացքում: Ընտրությունները կայացած են համարվում 25 տոկոս մասնակցության դեպքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին:

Թանկարժեք մետաղների գները` 12-08-18. Nymex

NYMEX բորսայի օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.