Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ ծրագրավորողների ստեղծած HelloSIM միջազգային SIM քարտը 200 երկրներում առաջարկում է մատչելի և որակյալ կապ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

20:32 , 07 Հունիս 2017

«ԴիջիԹեք» ամենամյա բիզնես-ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-ին և 10-ին: Սա արդեն թվով 10-րդ հոբելյանական ֆորումն է, որ անցկացվում է Հայաստանում: Այս մասին գրում է 168.am-ը։

Բիզնես-ֆորումն ունի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում նշում են, որ երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է՝ նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Աս տարի «ԴիջիԹեք»  բիզնես ֆորումում ներկայացվելու է հայ ծրագրավորողների ստեղծած HelloSIM միջազգային SIM քարտն ու դրա հնարավորությունները։

HelloSim-ը ստեղծվել  է 2014 թվականին: HelloSim-ն  առաջարկում է որակյալ և մատչելի կապ ավելի քան 200 երկրներում։ Այն առաջարկում է հեռախոսազանգեր, ինտերնետ կապ, SMS հաղորդագրություններ և բջջային կապի այլ ծառայություններ։ Համեմատած միջազգային այլ SIM քարտերի՝ HelloSIM-ի տարիֆները բավականին մատչելի են։ Ընդ որում, հեղինակները նշում են, որ մատչելիությունը չի անդրադառնում կապի որակի վրա։

HelloSIM-ն արդեն մեկ տարի է, ինչ ծառայություններ է մատուցում։ Հայաստանում և Վրաստանում քարտն ունի մոտ 5000 բաժանորդ։
HelloSIM-ի հիմնադիր Արմենակ Խաչատրյանը նկատում է, որ իրենք փորձում են անել հնարավորը, որպեսզի մարդիկ, լինելով տնից հեռու, կապի առումով կարողանան իրենց զգալ նույնքան հարմարավետ, որքան իրենց տանը։ Քարտի ամենամեծ հարմարավետությունն այն է, որ անկախ գտնվելու վայրից՝ այն գործում է։ Այն ավտոմատ կերպով միանում է տվյալ երկրի այն օպերատորին, որն ավելի մատչելի ծառայություններ է մատուցում։

HelloSIM-ի  հեղինակները «ԴիջիԹեք»  բիզնես ֆորումում ցանկություն ունեն HelloSIM-ը ներկայացնել բիզնես հասարակությանը, ցույց տալ առավելությունները և կարողանալ հիմնավորել, թե որքանով մարդկանց հարմարավետ կլինի, եթե այս քարտերը նրանք օգտագործեն իրենց բիզնես ճամփորդությունների կամ ուղղակի արտասահմանյան ուղևորությունների ժամանակ։ Սա բավականին հեշտացնում է ճամփորդողների գործը և թույլ տալիս կենտրոնանալ ուղևորության վրա ու ավելորդ ժամանակ, նյարդեր չծախսել շարժական կապի կամ ռոումինգի վրա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը

Ինչու թիմ Թիմ Մարտինը որոշեց իր ընկերությունն անվանել Wetherspoon

Ընկերությունը Մեծ Բրիտանիայում ունի 764 փաբ, 16 հյուրանոց և 20,000 աշխատակից։

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին

OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը: