Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ ինժեներները կստեղծեն շնչառական սարքեր

Վերադարձ լուրերի բաժին

21:42 , 16 Ապրիլ 2020

Նոր տիպի Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերները հաղթահարելուն և առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու նպատակով ապրիլի 16-ի նիստում կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է թոքերի արհեստական շնչառական (ԹԱՇ) սարքերի գաղափարների մասնագիտական ուսումնասիրության և նախագծման աշխատանքների իրականացման նպատակով «Ինժիներական Ասոցիացիա» ՀԿ-ին առանց մրցույթ, որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ դրամ: Գումարը կհատկացվի 2020 թ. պետբյուջեով «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված միջոցներից: Դրամաշնորհի շրջանակում «Ինժիներական Ասոցիացիա» պարտավորվում է ուսումնասիրել ներկայացված գաղափարները, կապ հաստատել հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական և արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու իրենց կողմից ներկայացված համագործակցության առաջարկները, արտադրական գաղափարները և մասնագիտական հնարավորությունները: Կկազմակերպվեն ԹԱՇ սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքներ՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը: Հիմնավորման համաձայն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր ԹԱՇ սարքավորումների նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում ստացվել է ավելի քան 280 հայտ և առաջարկ:

Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ստիպված ենք ժամերով 20 հազար դրամի, 10 հազար դրամի, 5 հազար դրամի հարց քննարկել, բայց ես կարծում եմ՝ այդ քննարկումն այն չէ, ինչ-որ մենք պետք է ունենանք մեր օրակարգում: Պարզ է, որ այդ թեման պետք է հաղթահարենք, բայց այդ թեման հաղթահարելու ճանապարհին ի վերջո պետք է արձանագրենք՝ կարևորը կրթությունն է, գիտությունն է, արդյունաբերությունն է, և մեր կառավարության ռազմավարական առաջնահերթություններում հենց այդ է նշված: Մեզ կամք, իմաստություն և հետևողականություն եմ մաղթում, որպեսզի կառավարության, համայնքների, ընտանիքների օրակարգերը փոխվեն, հազար, երկու հազար, երեք հազար դրամանոց հարցերը վերազարգանան, վերափոխվեն կրթական, գիտական լուրջ հարցերի, կյանքի կազմակերպման և երջանկության հասնելու մեխանիզմների հարցերի: Սա թերևս ամենակարևոր օրակարգն է, որ մենք պետք է կարողանանք իրականացնել»:

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար: