Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ երիտասարդների նորարական նախագծեր կներկայացվեն ԱՊՀ հարթակում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:19 , 01 Դեկտեմբեր 2016

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2016 թվականին իրականություն դարձրեց «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին մրցույթը, որին ներկայացվել է ավելի քան 30 հայտ՝ ամփոփվեց։ Փորձագիտական հ անձնաժողովը այդ գաղափարներից ընտրեց 13-ը։ Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը։ Միջոցառման փակման արարողության շրջանակում տրվեց նախագծերի վերջնական գնահատականը և ներկայացվեցին մրցույթի 4 հաղթող գաղափարները։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և նախարարի տեղակալ, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նախագահ Արսեն Քարամյանը հանձնեցին հաղթողներին իրենց մրցանակները։ Գյուղատնտեսական գիտություններ անվանակարգում հաղթող ճանաչվեց «Կարկտային ամպերի հայտնաբերման և չեզոքացման լազերային համակարգ» նախագիծը։ Նախագծի հեղինակ Հովհաննեսն իր շնորհակալական խոսքում հույս հայտնեց, որ նմանատիպ նախագծերը շարունակական կլինեն և ներկայացված գաղափարները հնարավոր կլինի իրագործել։

Բժշկական և դեղագործական անվանակարգում հաղթող ճանաչվեց «Կրծքագեղձի քաղցկեղի նոր գենետիկական թեստ» նախագիծը։ Տեխնիկական գիտություններ անվանակարգում «Էներջի» կազմակերպությունը դարձավ հաղթող։

Հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր և խրախուսական 500.000 դրամական պարգևներ։ Արսեն Քարամյանը ներկայացրեց այս մրցույթի նախաձեռնման շարժառիթը. «Մենք այսօր խնդիր ունենք մեզանում փոխելու մեր կյանքը հանրային կյանքի ամենատարբեր բնագավառներում։ Միշտ չէ, որ մեր հնարավորությունները և առավել ևս ֆինանսականը, մեզ հնարավորություն են տալիս այդ փոփոխությունների ճանապարհին հասնելու երազելի հանգրվանին։ Այսօր պետք է փաստենք, որ փոփոխությունների հաջողության գրավականը մեր երիտասարդներն են իրենց բազմաթիվ նախաձեռնություններով։ Նախարարությունը հեն ց այս գիտակցումով էլ որոշեց կյանքի կոչել այս ծրագիրը»։

Փորձագիտական հանձնաժողովի անդամ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեխնոլոգիական զարգացման վարչության պետ Ռուբեն Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ հաղթողները ընտրվել են մի քանի չափանիշներով, որոնցից գլխավորը եղել է Հայաստանի համար կիրառական նշանակությունը, ինչպես նաև գաղափարի նորարար լինելը, արծարծված խնդրի արդիականությունը և առաջարկվող լուծման նորարար մոտեցումը։ Նրա խոսքով՝ հեշտ չի եղել հաղթողներին ընտրելը. «Մենք բոլորին ցանկանում էին հաղթող ճանաչել՝ մեկը մի առումով էր լավ, մյուսը այլ չա փանիշով էր գերազանցում և բուռն քննարկման արդյունքում եկանք վերջնական եզրահանգման»։

«100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթող նախագծերը 2018 թվականին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բուհերին խնդրել ենք ուսման վարձերը չբարձրացնել». Լևոն Մկրտչյան

Հայաստանում այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարն այդ ամենը մեկնաբանել է կրթության ոլորտում փոփոխություններով

Ադրբեջանական խնձորի ներկրման դեպքով հարուցվել է քրգործ. ՊԵԿ-ը չարաշահումներ է թույլ տվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Մարտական հերթապահություն իրականացնել ցանկացող նորակոչիկները ծառայության ավարտին կստանան 5 մլն դրամ. ՊՆ-ն քննարկման է դնում «ԵՍ ԵՄ» ծրագիրը

Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: